«Չի կարելի հակաօրինական միջոցներով փորձել հասնել օրինականության»․ Էդմոն Մարուքյանը՝ Հրայր Թովմասյանի դեմ իշխանության գործողությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՍԴ նախագահի և ներքաղաքական այլ հարցերի շուրջ Factor TV-ն զրուցում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում Հրայր Թովմասյանի շուրջ ծավալվող գործընթացը։

-Հայաստանում մենք գործընթացը գնահատում ենք ֆրագմենտալ, այսինքն, հարց առ հարց՝ խորհրդարանի դիմում, հարուցված քրեական գործ, ընտանիքի անդամներին ԱԱԾ քննչական մարմին հրավիրել։ Ես կարծում եմ, որ Հրայր Թովմասյանի անձի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է ամեն բան արվի, որ որևէ կերպ օրենքի տառը և ոգին չխախտվի, որովհետև մենք կողմ ունենք, որը շարունակում է պնդել, որ նա հետապնդման զոհ է։ Ժողովրդավարական Հայաստանում մենք իրավունք չունենք թույլ տալ, որ որևէ մեկը նման պնդում անի, հանկարծ որևէ սխալ թույլ չտանք, որ էդ պնդումը հիմնավորվի որևէ կերպ։ Եվ այս առումով կարծում եմ, որ պետք է շատ ուշադիր լինել։ Ես իմ մտահոգությունները բարձրաձայնել եմ տարբեր հարթակներում։

-Ձեր կարծիքով մոտեցե՞լ ենք այն եզրին, երբ միջազգային կառույցները հարցը դիտարկեն որպես հետապնդում։

-Այն, որ մեզ դրա վերաբերյալ կտան հարցեր, ես վստահ եմ։ Դեռևս չկա այնպիսի իրավիճակ, որ մենք չկարողանանք այդ հարցերին պատասխանել։ Ինչ հարց էլ տան, բոլորին կարող ենք պատասխանել։ Բայց մենք չպետք է մեր ամբողջ ուժերը կենտրոնացնենք Հրայր Թովմասյանի վրա, մեր մեդիակենտրոնացումը, քաղաքական ուժերի կենտրոնացումը չպետք է Հրայր Թովմասյանին դարձնի օրակարգի թիվ մեկ հարց, որը կսկսի պնդել, որ հետապնդվում է։

-Ասում եք, որ «պետք է արդեն գնալ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։ Մնացած քայլերը կարող են դիտարկվել որպես հետապնդում ՍԴ-ի նկատմամբ և կոնկրետ անձի  նկատմամբ մեր միջազգային պարտնյորների կողմից։ Այսինքն՝ այս պահին սրանով խորհրդարանը սպառել է իր գործիքակազմը,  մեկ փամփուշտ ուներ կրակելու կրակեց, էլ փամփուշտ չունի։ Պետք է հանդարտվել և մտածել սահմանադրական բարեփոխումների մասին»։  Ձեր կարծիքով իշխանությունը կգնա սահմանադրական փոփոխությունների ճանապարհով ՍԴ մեկ անդամին պաշտոնանկ անելու ուղով։

-Ես չեմ կարող ասել, որովհետև չունեմ էդ տեղեկությունը, թե ինչ են ուզում անել։ Բայց մի բան գիտեմ՝ մենք ունենք կառավարության որոշմամբ 2020-ին դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը և գնալու ենք սահմանադրական փոփոխությունների։ Մենք միայն ՍԴ-ում չէ, որ խնդիր ունենք, մենք այսօր առաջին ատյանի, Վերաքննիչ, Վճռաբեկ ատյաններում էլ խնդիր ունենք, բայց մենք դրանց մասին չենք խոսում։ Մինչդեռ ՀՀ քաղաքացիները ամենօրյա ռեժիմով այդ դատարաններում ունեն պրոբլեմներ։ Բայց նրանք ՍԴ, ժողովրդի լեզվով ասած, դիմում են դարը մեկ։ Այսինքն, դու Առաջին ատյանի դատարանում այսօր ունես դատավորներ, որոնք 3-4 տարի քննվող գործը նշանակում են ամեն ամիսը մեկ ինչ-որ մի օր ժամը  հինգ անց կես։ Փաստաբանները բողոքում են, որովհետև նրանք էդ նիստի համար ունեն ընդամենը կես ժամ։ Եվ անընդհատ։ Ես ունեմ նման բողոքներ, որ դատավորը կարևոր քրեական գործեր նշանակում է 5 անց կես։ Էդպես է իրեն հարմար։ Եվ կես ժամ գործը քննելուց ինչ-որ մի երկու հարց է տալիս ու ասում՝ լավ, աշխատանքային օրն ավարտվեց, գնում ենք տուն։ Եվ մենք էդ դատարանները, ամեն ինչ թողել ենք ու ամբողջ երկիրը կենտրոնացրել մի Հրայր Թովմասյանի վրա։ Էս ամեն ինչը չպետք է թույլ տանք՝ որ Հրայր Թովմասյանը, իր փաստաբանները, նախկին ուժերը օգտագործեն նոր Հայաստանի ինստիտուցիոնալ իշխանության դեմ, կապ չունի՝ խորհրդարանի դեմ, գործադիր իշխանության դեմ, և ասեն՝ այո, մենք քաղաքական հետապնդման զոհ ենք դարձել։

-Պարոն Մարուքյան, Ձեր ասած «չպետք է թույլ տանք»-ի մեջ մտնու՞մ է իշխանության յուրացման մեղադրանքով հարուցված քրգործը, որը վերաբերվում է նաև Հրայր Թովմասյանին։

-Ես կարծում եմ էդ քրգործը ապագա չունի, և այնպես ինչպես մեծ շուքով հարուցվել է, այդ շուքով էլ հարուցումը մերժվելու է։ Կարճվելու է էդ գործը։ Ինչո՞ւ։ Որովհետև ես չեմ կարծում, որ Գագիկ Հարությունյանը գնալու է ցուցմունք տա այն մասին, որ ինքը պայմանավորվածություն ուներ Սերժ Սարգսյանի հետ ավելի վաղ հրաժարական տալու և դրանից հետո այդ պայմանավորվածության դիմաց ընտրվելու ԲԴԽ նախագահ, որ Հրայր Թովմասյանը նախկին Սահմանադրությամբ նախկին ժամկետներով դառնա ՍԴ անդամ, դատավոր և հետո էլ նաև ՍԴ նախագահ։ Դա աբսուրդի ժանրից է, և հետևաբար, էդ գործը ապագա չունի։ Եվ երբ մենք քրեական գործ ենք հարուցում, մենք պետք է տեսնենք՝ արդյոք էդ քրեական գործն ապագա ունի՞, արդյոք տրամաբանություն կա՞ դրա մեջ։ Եվ եթե՝ չէ, չպետք է գնանք էդ ճանապարհով։ Որովհետև եթե էդ քրեական գործը պետք է նույն ձևով կարճվի, մենք էլի խնդիրներ ենք ունենալու։ Որովհետև մեզ հարց են տալու, ասելու են՝ փաստորեն դուք դիմեցիք ՍԴ, մերժվեց էդ դիմումը, չէ։ Հետո ի՞նչ արեցիք, դրանից հետո էլ քրեական գործ հարուցեցիք, հա՞, էդ մարդու հետ կապված, կարո՞ղ է դուք հետապնդում եք էդ մարդուն։ Սրանք հարցեր են։

-Դուք միացել էիք «Իմ քայլի» նախագծին, որը ՍԴ-ն վարույթ չընդունեց ժամկետների և ՍԴ անդամ-դատավոր հասկացությունների պատճառով։ Դուք իմքայլականներին զգուշացրե՞լ էիք այս բացթողումների մասին։

-Ժամկետների առումով ոչ, որովհետև մենք չենք հետևել ժամկետներին։ Դա մեր հարցը չէր, դա դիմումատուն պետք է նայեր։ ՍԴ-ն երկու հիմք է դրել մերժման մեջ՝ առաջինը ժամկետներն էին, երկրորդը դատավոր-անդամ էդ թնջուկը, որը Վահե Գրիգորյանն է հնարել և դա անապագա թեզ էր։ Մենք բազմիցս այդ մասին խոսել ենք, և Վենետիկի հանձնաժողովն էլ է նույն բանն ասել։ Խնդիր է առաջանում։ Եթե մենք թույլ չտայինք ՍԴ-ին օգտվել էդ ձևակերպումներից, նրանք չէին կարող օգտվել։ Բայց երբ որ գրվել է ՍԴ դատավոր, փակագծերի մեջ գրել են անդամ։ Շարունակել են էդ պնդումը, միևնույն ժամանակ նշում կատարելով, որ էս դիմումի շրջանակներում էդ հարցը չեն բարձրացնում, բայց հնարավորություն են տվել դրանից կառչել։

-Դուք համաձա՞յն եք նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, որն ասել է, թե Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային։

-Ես նայել եմ Գևորգ Կոստանյանի հարցազրույցը։ Տեսեք, Հրայր Թովմասյանը ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքով կասկածյալի ու մեղադրյալի կարգավիճակ չունի։ Իսկ ի՞նչ է ասում Գևորգ Կոստանյանը։ Նա ասում է՝ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով նա կարող է պնդել, որ այն պահից, երբ իմ մասին մամուլի հաղորդագրություն է տարածվել, որ իմ մասին գործ է հարուցվել, ես մեղադրյալ եմ։ Գիտե՞ք, քանի իրավաբան՝ այնքան կարծիք։ Կարող են պնդել, բայց ես չեմ կարծում, որ Հրայր Թովմասյանը կմտնի այդ դաշտ, որովհետև դա իրեն ոչ ձեռնտու դաշտ է, և այդ դաշտում նա պետք է պնդի, որ ինքը մեղադրյալ է։ Մինչդեռ որպեսզի նրան կարողանան որպես մեղադրյալ ներգրավել, պետք է դիմել ՍԴ-ին ու ստանալ համապատասխան թույլտվություն։ Քրեական գործը հարուցելիս պետք էր այս ամենի մասին մտածել, նոր հարուցել։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: