Շանթ Սարգսյանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Լուրեր

24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
24.11.2026 | 20:43
Մենք ցանկանում ենք, որ TRIPP-ն ավարտին հասցվի կարճ ժամկետներում․ Բայրամով
24.11.2026 | 20:37
Մարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում
24.11.2026 | 20:27
Ադրբեջանում վրացի ուխտավորներին թույլ չեն տվել մուտք գործել պատմական վրացական եկեղեցի
24.11.2026 | 20:13
Փաշինյանն ու Ռումինիայի Սենատի նախագահը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացումը
24.11.2026 | 20:00
Վստահ չենք, որ Նիկոլ Փաշինյանը կհեռանա հանրաքվեում «Ոչ»-ի հաղթանակի դեպքում․ մեկ օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ այլ․ Հասմիկ Ենգոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:55
Մեկ բառ պակասում է․ ի՞նչ է փոխում Սահմանադրության նախագծում եկեղեցու մասին դրույթի վերաձևակերպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:44
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի պաշտպանության նախարարի տեղակալը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությունը
24.11.2026 | 19:30
Հայաստանին այլևս պե՞տք չէ անվտանգության խորհուրդ․ այն կլուծարվի,եթե ընդունվի նոր Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտվել է շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ուներ 8 ներկայացուցիչ, որոնցից 2-ը դարձել են մեդալակիրներ:

Մինչև 18 տարեկան տղաների պայքարում Հայաստանը ներկայացրել են գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, որոնք դարձել են համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալակիրներ: Շանթ Սարգսյանը 8,5 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Արթուր Դավթյանը 8 միավորով եզրափակել է լավագույն եռյակը: Այս տարիքային խմբում աշխարհի չեմպիոն է դարձել հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհան, որը վաստակել է 9 միավոր:

Մինչև 18 տարեկան աղջիկների պայքարում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը վաստակել է 5,5 միավոր և զբաղեցրել 32-րդ հորիզոնականը:

Մ16 տղաների և աղջիկների տարիքային խմբերում Հայաստանն ունեցել է 2 ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու Սրբուհի Սարգսյանը: Ղարիբյանը զբաղեցրել է 29-րդ տեղը (6 միավոր), իսկ Սարգսյանը՝ 49-րդ (5 միավոր):

Մինչև 14 տարեկան տղաների խմբում Արսեն Դավթյանը զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը (6,5 միավոր), իսկ Ալեքս Սահակյանը`44-րդ (5,5 միավոր): Մ14 աղջիկների պայքարում Աստղիկ Հակոբյանը 7 միավորով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: