«Գավառամիտ ինչ-որ մեկը քաղաքական հայտարարություններ է անում ու բոլորը դրանով են զբաղված»․ Ազատ Արշակյանը՝ Վիտալի Բալասանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.03.2026 | 12:02
ԱՄՆ-ը դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար. Իրանն ընդունել է Շրի Լանկայի մոտ իր ռազմանավի վրա հարձակումը
05.03.2026 | 11:55
Շահագործում, չկատարված խոստումներ․ IOM Armenia-ն  աշխատանքային միգրացիայի և թրաֆիքինգի վերաբերյալ զեկույցը է հրապարակել
05.03.2026 | 11:47
Էդուարդ Սպերցյանը բարձրաձայնել է ռասիզմի մասին ու «կրկես» որակել թիմակցի հեռացումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 11:34
Ամերիաբանկը` առաջին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների ցանկում` որպես LFG ֆինանսական խմբի անդամ
05.03.2026 | 11:30
ԱՄՆ հրամանատարությունը Պենտագոնից լրացուցիչ անձնակազմ է խնդրել՝ Իրանի հետ պատերազմը առնվազն 100 օր շարունակելու համար. Politico
05.03.2026 | 11:22
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
05.03.2026 | 11:14
ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանը նվեր է ստացել Ջեյ Դի Վենսից
05.03.2026 | 11:06
Ֆիշինգային հարձակում՝ ՔՊ-ի անունից ուղարկված կեղծ առաջարկով․ թիրախավորվել են ՔՀԿ-ները
05.03.2026 | 10:56
ԱՄՆ Սենատն արգելափակել է Իրանի դեմ պատերազմում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
05.03.2026 | 10:51
Գեղասահորդ Միքայել Սալազարյանը մասնակցել է աշխարհի պատանեկան առաջնությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 10:46
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվում դիզվառելիք և պարարտանյութեր
05.03.2026 | 10:32
Դատախազությունը պահանջում է Աջափնյակի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ
05.03.2026 | 10:31
Ով ցանկանում է առաջնորդ լինել, ի վերջո, զոհվում է. Թրամփը խոստանում է շարունակել Իրանի դեմ պատերազմը
05.03.2026 | 10:23
Հրդեհ «Երևան մոլում». աշխատակիցները տարհանվել են
05.03.2026 | 10:20
Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում
Բոլորը

Factor TV-ի եթերում մենք զրուցել ենք ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի հետ

-Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը երեկ հայտարարել է՝ 2016-ին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ։ Ինչպե՞ս եք գնահատում այսպիսի հայտարարությունը։

-Հայտարարություն հանցագործության մասին կամ զրպարտություն։ Դա իրավապահ մարմինների խնդիրն է, բայց քանի որ քաղաքական բաղադրիչ կա՝ Հայրենիք, Արցախ, անվտանգություն, ուստի պետք է գնահատել որպես քաղաքական հայտարարություն։ Չնայած քաղաքական հայտարարությունը նույնպես ունենում է քաղաքական բաղադրություն։ Ընդհանուր առմամբ, անհասկանալի է, մոտիվացիա ասվածը չկա։ Վիտալի Բալասանյանի ակտիվությունը ողջամիտ պատճառաբանություն չունի։ Ինքը նախագահի ընտրություններին մասնակցելու համար քաղաքական այսպիսի հա՞յտ է ներկայացնում։ Ինքը խորհրդատուներ, ընկերներ, հարազատներ չունի՞, որոնք առնչվում են իրականության հետ, որ ասեն՝ Վիտալի, որտե՞ղ ես դու, ո՞ր թիվն է, պատուհանից դուրս նայիր, մենք այլ ժամանակներում ենք ապրում։ Այդ արժեքային համակարգը անցյալ է, դատապարտված անցյալ է և դատապարտվող անցյալ է, այդ անցյալը մեր հիվանդությունն է, դու դրա վրա՞ ես հենվում։ Շատ ցավալի է դա։

-Բալասանյանը նաև անդրադարձել է Փաշինյան-«Սասնա Ծռեր» հանդիպմանը՝ ասելով՝  որ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, նաև` իրեն և իր նմաններին: «Որ, տեսեք, ես ունեմ մարտական թև, կարող եմ մի փոքր հրաման տալ, և «Սասնա Ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն։ Ի՞նչ  ահաբեկչական ակնարկ է հնարավոր տեսնել Փաշինյանի և «Սասնա Ծռերի» հանդիպման մեջ։

-Անցյալից է այդ ձայնը գալիս, «շտուրմավիկներ» ունեցել է նախորդ իշխանությունը՝ դալաններում ծեծել, լրագրողներին ահաբեկել, ուղղակի քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես ոչնչացնել՝ Մարտի 1, Հոկտեմբեր 27, դրանք քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես ոչնչացնելու ահաբեկչական ակտեր են եղել։ Դա տեռորիզմ է եղել, որում ունեցել են իրենց «շտուրմավիկները»։ Հիմա Բալասանյանը դա է ասում՝ դուք էլ ձեր «շտուրմավիկներն» ունեք։ Եվ սխալվում է։ Անդրադառնում է  «Սասնա Ծռերին»։ Որովհետև «Սասնա Ծռերը» ընդհանրապես հեռացել են էդ ոճից, հայտարարել են այդ մասին, որ պայքարելու են քաղաքական, ժողովրդավարական մեթոդներով։ Բալասանյանի ասածները սխալների շարան է, իրեն պետք է բերել մեր ժամանակները, նոր Հայաստանում նրա ասածներն անհնար են։ Իմ նմանները նոր իշխանություններին քննադատում են չափազանց մեղմ վերաբերմունքի համար։ Այդ համբերությունը անգործությունը, ես համարում եմ՝ չի կարելի 7 անգամ հաշվել, 700 անգամ հաշված մասնագետներ պետք է գային իշխանության։ Նրանք պետք է արդեն վաղուց հաշված լինեին և կտրեին։ Այսինքն, լավ մասնագետներ, որակյալ մասնագետներ պետք է ունենա մեր իշխանությունը, ես ասում եմ մեր՝ Հայաստանի իշխանությունը և Արցախի։ Որոնք չեն հաշվում, այլև արդեն հաշվել են։ Հաշվելու ժամանակը չկա։ Փաշինյանին պետք է մեղադրել թավշյա վճռականության մեջ։ Ես կոչ եմ անում իշխանությանը լինել ավելի վճռական, հայտարարել մրցույթ, եթե չունի վճռական կադրեր, հրավիրի մասնագետների, որպեսզի շատ արագ օրակարգը փոխվի։ Մենք հո չե՞նք կարող անընդհատ հանցավոր ռեժիմի հետքերով գնալ։ Գավառամիտ ինչ-որ մեկը, ծխական համայնքի գիտակցությունով մեկը քաղաքական հայտարարություններ է անում ու բոլորը դրանով են զբաղված։ Բա ՏՏ-ն, բա կրթական համակա՞րգը, բա դպրո՞ցը։

-ԱԱԽՔ Արմեն Գրիգորյանն է ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել՝ ասելով«Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու: Ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում»: Այսպիսի պահվածքը ինչպե՞ս կարող անդրադառնալ Բալասանյանի քաղաքական նկրտումների վրա՝ նա պատրաստվում է առաջադրվել Արցախի նախագահի թեկնածու։

-Դե հիմա էդպիսին է, ժողովրդավարական երկիր է մեր երկիրը, հայոց աշխարհը Արցախի հետ միասին։ Էդ որ ասում են երկու պետություն, Հայաստան է, Արցախը նահանգն է Հայաստանի, որ մենք Մինսկի խմբի համար ասում ենք առանձին պետություն է, անեքսիա չկա։ Որպեսզի անեքսիայում չմեղադրվենք, ասում ենք անկախ է։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և այնտեղ Բալասանյանի նմանները նույնպես կարող են հայտ ներկայացնել, քաղաքական հայտ։ Բայց ինչպիսի՞ ընտրություն կկատարի Արցախը, այնտեղ ուրիշներն էլ կան, բարեբախտաբար։ Ընտրվելու արժանի մարդիկ կան, նրանք կընտրվեն, թող սա էլ լինի, սահման է պահում։ Ես, օրինակ, դեմ եմ նրան հանել ցանկից, թող մնա։ Թող մնա, որ սահման կա այստեղից այն կողմ։ Թող մնա, թող ասի, որ մենք իմանանք վտանգավոր երկրում ենք ապրում։

-Ըստ Ձեզ պարոն Բալասանյանի թիկունքում Արցախում ուժեր կա՞ն, որոնք հարկ եղած դեպքում կարող են իրենց խոսքը գործ դարձնել։

-Նրանք եթե խոսքը գործ դարձնող ռեսուրս ունենային այսօր մենք այլ երկրում կլինեինք և մեր հարցուպատասխանի օրակարգն այլ կլիներ։ Մյուս կողմից ցավալի է, որ մեր երկրում այլ ուժեր չկան։ Այ մեր երկրի համար խնդիր է, որ մրցակից ուժ իշխող քաղաքական ուժը չունի։ Որովհետև ո՞նց կարելի է տապալված, քայքայված բարոյալքված ուժը մրցակից համարել, քրեաօլիգարխիկ համակարգի ծրագիրը մերժված է, ոչ միայն Հայաստանում, այլև մեր բախտակից երկրներում։ Բախտակից ասենք Չինգիս Խանի իմպերիան։ Այնտեղ էլ է մերժվում, այնտեղ էլ այսօր, վաղը իրադարձություններ են սպասվում, մենք վարակեցինք նրանց ժողովրդավարությունով։ Հույս ունեմ, որ թավշյա լինի նրանց հեղափոխությունը, չեմ ուզում, որ նրանց հեղափոխությունը այլ լինի, նրանք տրադիցիաներ ունեն այլ հեղափոխությունների։ Անիմաստ է, մանկամատություն է նրանց ռեսուրսների մասին խոսելը, դա դժբախտություն է, իրենց դժբախտությունն է, ժամկետանց դեղ են, նրանք ոչ թե բուժելու են, այլ թունավորելու են մեզ, չեն հասկանում, որ թույն են։ Նրանք չեն հասկանում դա։ Շատ ցավալի է Հայաստանի հասարակության համար, որ արժանավոր ընդդիմություն իշխանությունը չունի։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները՝ տեսանյութում: