Թուրքիան Բաղդադի համաձայնության դեպքում միայն Քրդստանի դեմ ռազմական գործողություններ կսկսի

Լուրեր

12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «24 TV» հեռուստաալիքի եթերում խոսել է Իրաքի Քուրդիստանում տեղի ունեցած հանրաքվեի մասին. փոխանցում է ermenihaber-ը:

Ելույթի ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը անդրադարձել է նաև այն հարցին, թե արդյոք թուրքական կողմը հանրաքվեից հետոՔուրդիստանի դեմ կնախաձեռնի ռազմական գործողություններ:

«Այն պահանջները և խնդրանքները, որոնք կգան Բաղդադից մենք կքննարկենք և ամեն տեսակի աջակցություն կտրամադրենք: Օրակարգում կա ամեն տեսակի համագործակցություն՝ այդ թվում համատեղ ռազմական գործողություններ: Բնական է, երբ աճող սպառնալիքների հարցում  համագործակցում ենք տարածաշրջանային երկրների հետ»,-ասել է  Չավուշօղլուն:

Վերջինիս խոսքերով՝ Իրաքի Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանիի գլխավոր նպատակը` որքան հնարավոր է երկար ժամանակ մնալ իշխանության գլխին և հենց դրանով է պայմանավորված անկախության հանրաքվեի անցկացումը: Թուրք պաշտոնյան համոզմունք է հայտնել, որ, եթե Քուրդիստանում ընտրություններ տեղի ունենաին, ապա Բարզանին կզրկվեր իշխանությունից:

Վերջինս նշել է, որ թեև Թուրքիան Իրաքի տարածքում  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ պարբերաբար ռազմական գործողություններ է իրականացնում, որի «իրավունքը ունի», այնուամենայնիվ նույնը հնարավոր չէ անել ներկայիս պայմաններում, առանց Իրաքի համաձայնության:

«Այլ երկրի ներսում ռազմական գործողություն իրականացնել կարողանալու համար , անհրաժեշտ է այդ երկրի հրավերը: Այս հարցում մենք բանակցում ենք Բաղդադի հետ»,-ասել է նա: