Հետթավշյա 15 պաշտոնանկությունները․ ովքե՞ր հեռացան և ինչո՞ւ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 16-ին Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից:  Վանեցյանի հրաժարականն անակնկալ չէր այնքանով, որ մոտ մեկ շաբաթ առաջ արտահոսք էր եղել մամուլում, իսկ երեկ էլ իր մամուլի ասուլիսում Վանեցյանից մոտ մեկ ժամ առաջ այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ և համապատասխան հրամանագիրը, կարծում եմ, մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի: Դա տեղի է ունեցել մի քանի քննարկումների և փոխադարձ համաձայնության արդյունքում»։

Պատճառների մասին Նիկոլ Փաշինյանը չասաց, բայց պաշտոնյայի հրաժարականի տեքստը վկայում էր իշխանության հետ ունեցած տարաձայնությունների մասին․ «Որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»։

Բազմաթիվ պատճառներ են նշվում Վանեցյանի հրաժարականի մասին, ենթադրություն, թե ինչը կարող էր անհամաձայնության բերել:

«Այս ընթացքում չի եղել մի դեպք, որ Վանեցյանն ասի, թե որևէ խնդիր ունի սպայի պատվի հետ։ Չի եղել նման դեպք։ Ես ասում եմ՝ առաջին անգամ եմ լսում նման բան։ Հրաժարականի պատճառն ինձ հայտնի է։ Ես չուզեցի ավելի սուր ձևակերպել, ասացի՝ փոխադարձ համաձայնությամբ։ Ես զրույց եմ ունեցել նրա հետ, որի արդյունքում ինքը դիմում է գրել։ Հիմա ԱԱԾ-ն այն ոլո՞րտն է, որ պետք է հրապարակային քննարկենք սա»։

Ինքը, Վանեցյանը ևս, Factor․am-ի ի հարցին ի պատասխան՝ չցանկացավ հստակեցնել, թե որն է իր հրաժարականի պատճառը․ «Ես չեմ ուզում մեկնաբանել այդ հայտարարությունը։ Տեքստը, որը հրապարակվել է, բոլորն ընթերցել են, բոլորը շատ լավ գիտեն։ Հարցեր են առաջանում, հարցերի հետ մեկնաբանություն կլինի՝ ըստ անհրաժեշտության։ Այս պահին ես անհրաժեշտ չեմ համարում մեկնաբանել այդ հարցի պատասխանը»։

Արդյոք կլինե՞ն նոր հրաժարականներ, մասնավորապես ուժային կառույցներում, ինչի մասին մամուլը պարբերաբար գրում է, պարզ կդառնա առաջիկայում։

Իսկ առայժմ վերհիշենք  անցնող տարվա ուշագրավ հրաժարականները, որոնց պատճառների մասին բարձրաձայնվել է:

Այսպես․ 2019թ. հունվարի 21-ին Արթուր Գրիգորյանը վարչապետի հրամանով ազատվեց բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: Արթուր Գրիգորյանն ակտիվորեն պայքարում էր, որ Ամուլսարը հանք չդառնա. «Մոտ մեկ շաբաթ առաջ Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարն ինձ փոխանցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությունը՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմում ներկայացնել։  Փոխվարչապետի նկատմամբ ամենայն հարգանքով, ես ասացի, որ իմ վերադասը վարչապետն է։ Եվ եթե կա որևէ խնդիր, ինձ վարչապետը պետք է ասի, և նա կարող է միայն այդպիսի պահանջ կամ առաջարկություն ներկայացնել»։

Հրաժարականի պատճառների մասին Տիգրան Ավինյանն ասաց, թե Գրիգորյանի  պաշտոնն իր հագով չէ․ «Մենք նպատահարմար չենք համարել պարոն Գրիգորյանի պաշտոնավարումը, որովհետև չենք տեսել, որ իր պաշտոնավարումը համապատասխանում է այն  պաշտոնին, որին ինքը նշանակված է»։

Գրիգորյանի հրաժարականի պատճառներին մի քանի անգամ անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Տեսչական մարմնի ղեկավարը գնացել, ստուգումներ է իրականացրել ու բերել է մի ծիծաղելի փաստաթուղթ։ Եվ հիմա էլ այդ նույն մարդը նույն համոզվածությամբ անում է պնդումներ, որոնք հաստատելը մտնում էր իր պաշտոնական լիազորությունների մեջ, և ինքը ոչ մի սահմանափակում իմ կողմից չի ունեցել, գնացել ու չի կարողացել դա անել»։

Փետրվարի 2-ին աշխատանքից ազատվեց քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Ավետիք Էլոյանը: Հրաժարականի պատճառը կարելի էր գուշակել իր ֆեյսբուքյան էջի գրառումից. «Կներեք, որ չկարողացա ավելին անել գովազդելու մեր թիմը, պարզապես երբ ընտրությունը գործ անելու և PR-ով զբաղվելու մեջ է, ես միշտ (ինչպես և դուք) նախընտրում եմ աշխատանքը»։

Մամուլը գրեց, որ Ավետիք Էլոյանն ազատվել է աշխատանքից՝ ամանորյա հանգստի պատճառով. վարչապետը ներքին հրահանգ էր տվել կառավարության անդամներին՝ Ամանորն անցկացնել Հայաստանում: Սակայն էլոյանը մեկնել էր ԱՄՆ՝ տոներն այնտեղ բնակվող իր ընտանիքի հետ անցկացնելու:

2019թ. փետրվար 2-ին աշխատանքից ազատման դիմում գրեց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը: Պատճառը, համաձայն իր գրառաման, հետևյալն էր. «Անցումային ժամանակահատվածին բնորոշ խնդիրները լուծում չստացան. չձևավորվեց օրենքով նախատեսված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Ավելին, օրենքի հստակ պահանջների անտեսմամբ չկազմակերպվեց և չանցկացվեց այդ մարմնի անդամների թեկնածուների ընտրության մրցույթ:

2019 թվականի հունվարի 1-ից փոփոխվեց հայտարարագրի բովանդակությունը: Ըստ այդմ, ուժը կորցրին հայտարարագրերին առնչվող օրենսդրական նախկին կարգավորումները: Կառավարության կողմից չհաստատվեց հայտարարագրի նոր ձևանմուշը, քանի որ այն պետք է առաջարկվեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Բացի դրանից, 2019 թվականի հունվարի 1-ից հայտարարագրերը ենթակա են ներկայացման ոչ թե Էթիկայի հանձնաժողովին, այլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, այսինքն՝ դեռևս գոյություն չունեցող մարմնին:
Չնայած շահագրգիռ միջազգային գործընկերների հետ ունեցած պայմանավորվածություններին՝ մինչ օրս էլեկտրոնային հայտարարագրման համակարգը տեխնիկապես համապատասխանեցված չէ օրենսդրական նոր կարգավորումներին»։

Մարտի 2-ին աշխատանքից ազատվեցին արդարադատության փոխնախարարներ՝ Սուրեն Քրմոյանն ու Արթուր Հովհաննիսյանը:

Նախարար Արտակ Զեյնալյանն օրեր անց անդրադարձավ պատճառներին՝ նշելով, որ նրանց աշխատանքն իրեն բավարարում էր, բայց ասաց․ «Սա քաղաքական թիմի որոշում է, քաղաքական թիմով աշխատելու որոշում է»։

Այսինքն, հեռացան, որովհետև թիմի անդամ չէին:

3.5 ամիս անց՝ հուլիսի 17-ին հրաժարական տված արդարադատության՝ կարճաժամկետ պաշտոնավարած փոխնախարար Տիգրան Խաչիկյանի հեռացման պատճառն էլ այն էր, որ նոր նախարար Ռուստամ Բադասյանը չէր ցանկանում իր թիմում տեսնել նրան։

Մարտի 28-ին աշխատանքից ազատվեց Օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը։ Պատճառը, ըստ նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այն է, որ նա ապօրինի էր նշանակվել այդ պաշտոնին․ «Զուտ իրավական եզրակացությունն այն է, որ Օրբելյանի նշանակումը եղել է ապօրինի: Դա Արդարադատության նախարարության եզրակացությունն է։ Հիմնավորումն էլ այն է, որ այն որոշումը, որի հիման վրա Օրբելյանը նշանակվել է այդ պաշտոնում, նշանակման պահին ուժի մեջ մտած չի եղել»։

Արդյունքում Կոնստանտին Օրբելյանը  դիմեց դատարան։

Ապրիլի 1-ին աշխատանքից ազատվեց տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը․ «Ես դա համարում եմ ծայրահեղ քայլ, ոչ թե իմ անձի հետ կապված, այլ՝ կառավարման համակարգի, քանի որ եթե պաշտոնյային ազատում են պաշտոնից և դրա պատճառների մասին ոչ ոք չգիտի, դա  համակարգն անառողջ է դարձնում։ Ուստի պաշտոնյաները, դրանից հետո, սկսում են աշխատել այլ նպատակի համար։ Այսինքն՝ ոչ թե օրենքով իրենց առջև դրված գործառույթները լավ իրականացնելու համար, այլ, ընդամենն ինչ-որ մեկի քիմքին հաճոյանալու»։

ֆեյսբուքյան էջում Այվազյանը  գրել էր․ «Պայքար, պայքար մինչև վերջ»։

Հետո մամուլում գրվեց, որ պատճառը կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ կոնֆլիկտն է։ Այվազյանը չհերքեց։ Այժմ նա իր պաշտոնանկությունը վիճարկում է դատական կարգով։

Մայիսի 22-ին աշխատանքից ազատման դիմում գրեց բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը: Փոխնախարարը ևս օգտագործեց ֆեյսբուքը՝ հրաժարականի դիմումը տեղադրելու և հակիրճ բացատրելու համար. «Բնական ռեսուրսների մասով ամբողջ աշխարհում սոցիալական, էկոլոգիական, տնտեսական ասպեկտները համադրումն է, այլ ոչ թե հակադրումը։ Հայաստանում դրանք հակադրվել են՝ ի շահ ստվերային տնտեսության»։

Հուլիսի 31-ին աշխատանքից ազատվեց Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը։ Հետո պարզվեց, որ հեռացվել է աշխատանքից։ Պատճառը, ըստ մարզպետ Տրդատ Սարգսյանի, առանց զգուշացնելու մի քանի օր աշխատանքի չներկայանալն էր. «Երբ նշանակվեց մարզպետ, սկսեցին ԱԺ ընտրությունները։ Իմ թեկնածությունն Արմավիրի մարզում էր, իրենը՝ Վայոց ձորում, միակ թեկնածուն էր։ Ամբողջ վարչական ռեսուրսն օգտագործեց մեր հարգարժան մարզպետը։ Ամբողջ ողբերգությունն այն է, որ ներկա պահին խոշորացված համայնքի  շատ ղեկավարներ հին աշխատելաոճով են աշխատում, ոչինչ չի փոխվել։ Այն ուռճացված հաստիքացուցակները, որ կան, մնացել են նույնը։ Վայոց ձորում ներկա պահին իշխում են ծովահենները՝ ի դեմս մարզպետի, ԱԱԾ պետի, իրանց համայնքի ղեկավարների»։

Ռազմիկ Տոնոյանը, հիշեցնենք,  պաշտոնանկությունից առաջ հասցրել էր միջադեպի մասնակից դառնալ։ Ապրիլի 27-ին, երբ նշվում էր Քաղաքացու օրը, Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում, ըստ փոխմարզպետի, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը  և մարզի բնակիչ Արմեն Սեդրակյանն իրեն վիրավորանքներ էին հասցրել՝ անձնական, սեռական և մարմնական։ Միջադեպի պատճառը եղել էր ծխախոտի մնացորդը։

Մայիսի 23-ին հրաժարականի դիմում գրեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Արամ Սիմոնյանի հրաժարականի հարցը վաղուց էր դրվել, բայց նա ընդառաջ չէր գնում ԿԳ նախարարի պահանջին։

«Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն։ Սա իմ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել: Թող դռները ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն»,- ասել էր Փաշինյանը։

Արամ Սիմոնյանն արձագանքել էր․ «Երկրի բարձրագույն իշխանությունն ինձ մեղադրում է, թե ես ճանկռում եմ այս աթոռը, որ երկար մնամ։ Ծիծաղելի է։ Ես երբեք այդ աթոռից կառչած չեմ մնացել»։

Տարվա ընթացքում կատարված բազմաթիվ պաշտոնանկություն-հրաժարականներից կային ևս մի քանիսը, որոնք ունեին բացատրություն՝ ծառայողական պարտականությունները անհարգելի կերպով չկատարելու և ոչ պատշաճ կատարելու համար անշարժ գույքի կադաստրային կոմիտեի վարչության պետ Հմայակ Հակոբյանը, Ֆեյսբուքում ոչ վայելուչ գրառումների պատճառով սոցապնախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանի պաշտոնանկությունը, հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից Տիգրան Պասկևիչյանի հրաժարականը և այլն։

Արդյոք մինչև վերջ կբացահայտվե՞ն ներկայացված հրաժարականների իրական պատճառները և արդյոք  այս շարքը կհամալրվի՞ նոր հրաժարականներով՝ պարզ կդառնա առաջիկայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան