Աշտարակի՝ Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում դասադուլը դադարեցվել է

Լուրեր

12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
Բոլորը

Աշտարակի՝ Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ դպրոցում դասադուլը դադարեցվել է: Սոցիալական ցանցում զետեղված հայտարարությունը՝ ստորև.

Այսօր ինչպես տեղեկացրել էինք Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում հայտարարվել էր անժամկետ դասադուլ:
Պահանջները երկուսն էին, 1Հիմնանորոգում 2 Տարրական դպրոցի տեղափոխումը մոտակա ավագ դպրոց և ապահովել դրանով և գնացող և մնացող երեխաների արժանապատիվ դասապրոցեսները: Օրվա մեջ դպրոց այցելեցին Մարզպետը , Կրթության նախարարությունից վարչության պետը , քննարկումներ եղան ծնողական խորհրդի և մանկավարժական խմբի հետ, որից հետո կատարվեց շրջայց մոտ տարածքում գտնվող Ն.Սիսակյանի անվան ավագ դպրոց: Արդյունքում արձանագրվեցին, որ կան բավականաչափ դատարկ դասասենյակներ , որում կարելի է տեղավորել տարրական դպրոցի երեխաներն ամբողջությամբ:

Այնուհետև արդեն առանձին հանդիպում կայացավ մարզպետարանում, մարզպետի հետ, որտեղ ներկա էր կրթության վարչության պետը նախարարությունից, ինչպես նաև մարզպետարանի կրթության բաժնի պետը,Աշտարակի քաղաքապետը , Վ. Պետրոսյանի անվան դպրոցի տնօրենը, ծնողկոմիտեի նախագահը, և ուսուցչական խուրհրդի ներկայացուցիչը:

Երկարատև բուռն քննարկումների արդյունքում հնչեց առաջարկներ պարոն մարզպետի կողմից «հենց վաղը կլուծվի սանհանգույցի խնդիրը, իսկ մի քանի օրերի ընթացքում տեղափոխության կամ երկու հերթով դասավանումը»: 

Ծնողական խորհուրդը ուշ ժամին հրավիրեց նոր նիստ, որի ժամանակ որոշում կայացվեց, երկու հերթով դասավանդման պրոցեսը բացառել,բայց ևս մի հնարավորություն տալ իշխանություններին , դադարեցնել դասադուլը, հաջորդ հինգ օրերը հնարավորություն տալ տեղափոխության հարցը կարգավորելու համար, հակառակ դեպքում մի քանի օրից եթե չտեսնեն խուստումների շոշափելի քայլերը միաժամանակ շարունակել դասադուլը:

Ինչպես նաև նոր առաջարկ ստացվեց ծնողական խորհրդի ժամանակ , որ կողքի մասնաշենքը, որը գտնվում է կիսաքանդ վիճակում շատ արագ կնորոգվի: Հենց վաղը արդեն սեյսմիկ ծառայություններից կայցելեն ու անկախ գնահատական տալուց հետո, որ շենքը հնարավոր է շահագործել և չունի որևե խնդիր հետագա շահագորման հարցում, ապա հենց հաջորդ մի քանի օրում, արագ հիմնանորոգվի տանիքը, և շինանյութեր ու միջոցներ կտրամադրվի նորոգել լքված վիճակում գտնվող կողքի մասնաշենքը և ըստ խոստման , մոտակա մի քանի ամիսների ընթացքում կունենա դպրոցը երկրորդ մասնաշենքը, որը կբավարարի դպրոցի երեխաների դասասենյակների պակասը: Ինչպես նաև եթե երկարաձգվի շինարարությունը մինչև 7 ամիս ապա կտեղափոխվի տարրականը մի քանի ամսով պահանջում հնչեցված Ն.Սիսակյանի անվան ավագ դպրոցի մասնաշենք:

Այսպիսով Արագածոտն մարզպետ պարոն Աշոտ Սիմոնյանը խոստացավ , որ լուծումը չի ուշանա:
Նկատենք, որ նոր մարզպետի խոսքերը հուսադրող էր:
Վերջում ծնողական խորհուրդը որոշեց դադարեցնել դասադուլը և ավելին մասնակցել շինարարական գործընթացին ակտիվորեն, որպեսզի այն հնարավորինս շուտ նորոգվի և հանձնվի շահագործման: