Այո՛, ունենք հաստատումներ, արտառոց իրավիճակ չունենք. Զոհրաբ Մնացականյանը՝ Երևան Պուտինի այցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հրավիրված ասուլիսում հարցին՝ արդյո՞ք ռուսական կողմը հաստատել է հոկտեմբերին Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, դրական պատասխան տվեց:

«Նախապատրաստվում ենք հոկտեմբերի 1-ի գագաթնաժողովին, որին մասնակցելու են ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները: Եվ, այո՛, մենք ունենք հաստատումներ, մենք չունենք որևէ իրավիճակ, որ ես ասեմ՝ ինչ-որ արտառոց իրավիճակ ունենք հոկտեմբերի 1-ի գագաթնաժողովի նախապատրաստման առումով»,- հավելեց նախարարը:

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն հայտնի այցի ընթացքում հանդիպել կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին, և դա ինչպե՞ս կարող է ազդել դիվանագիտական հարաբերությունների վրա, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Այդ «եթե» կոնտեքստն ինձ որևէ կերպ չի հրապուրում մեկնաբանելու, թե՝ եթե այնպես, ուրեմն՝ ինչպես: Մենք պատրաստվում ենք գագաթնաժողովին: Վստահ եմ, որ հայ-ռուսական միջպետական հարաբերություններն այս գագաթնաժողովից միայն շահելու են»:

Մանրամասները՝ տեսանյութում: