Թրամփը սահմանափակել է ԿԺԴՀ ու Վենեսուելայի քաղաքացիների մուտքն ԱՄՆ

Լուրեր

12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստացրել է ԱՄՆ մուտք գործելու սահմանափակումները մի շարք երկրների քաղաքացիների համար և ցանկում ավելացրել է երեք պետություն՝ Վենեսուելա, ԿԺԴՀ և Չադ:Այդ մասին ասվում է Սպիտակ տան ղեկավարի հայտարարության մեջ. փոխանցում է ria.ru-ն:

Վենեսուելայի, ԿԺԴՀ և Չադի քաղաքացիների համար մուտքի արգելքը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 18-ից: Սև ցուցակում կմնան Իրանը, Եմենը, Լիբիան, Սիրիան ու Սոմալին: Նշվում է, որ ցանկից հանվել է Սուդանը:

Բացի Վենեսուելայից՝ յոթ երկրի քաղաքացիների համար սառեցվել է ներգաղթային վիզայով մուտքը: Վենեսուելայի համար արգելքը տարածվում է մի շարք հաստատությունների պետական չինովնիկների, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև բիզնես և զբոսաշրջային վիզաներ ունեցողների վրա: Այլ կատեգորիայի վիզաներ ունեցողներին ավելի մանրազնին ստուգումներ են սպասվում:

 

Ինքը՝ Թրամփն, իր որոշումը բացատրել է ներգաղթյալների անվտանգ ընտրության անհնարինությամբ: «Իմ թիվ մեկ առաջնահերթությունն է. անել այնպես, որպեսզի Ամերիկան անվտանգության մեջ լինի: Մենք մեր երկրում չենք ընդունի նրանց, ում համար չենք կարողանա ապահովել անվտանգ ընտրություն», – գրել է նախագահը Twitter-ում: