Քաղաքական երկրաշա՞րժ,  թե՞ հաղթահարելի մարտահրավեր. վաղը Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններ են

Լուրեր

03.07.2026 | 17:03
Մոլդովայի վարչապետն անսպասելի հրաժարական է տվել
03.07.2026 | 16:57
ՀՀ դրոշը՝ բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ, պատգամավորները երդման նոր տեքստ ունեն
03.07.2026 | 16:45
Ես մասնակից չեմ եղել ծեծկռտուքին, բայց քննադատում եմ բռնությունը. Շենգավիթի թաղապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 16:34
Կապակցվածությունը կարող է օգնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովմանը․ Մարթա Կոս
03.07.2026 | 16:31
Հայտնի է՝ ինչու Փաշինյանը Թեհրան չի մեկնել կառավարական ինքնաթիռով
03.07.2026 | 16:25
Նովոռոսիյսկում բենզինը վերջացել է․ այստեղ է գտնվում Ռուսաստանի նավթային հիմնական նավահանգիստներից մեկը
03.07.2026 | 16:17
ՀՀ-ից երկար բացակայած քաղաքացիները չեն կարողանա մասնակցել ԱԺ ընտրություններին և հանրաքվեներին
03.07.2026 | 16:06
Փաշինյանը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 15:56
Ռուսական բանակն Ուկրաինայի մի քանի շրջաններում տների և բենզալցակայանների վրա է հարձակվել. զոհեր կան
03.07.2026 | 15:47
Ընտրակաշառքի համար պատիժները խստացվեցին․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը
03.07.2026 | 15:32
Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի
03.07.2026 | 15:19
Գռեհիկ ռեպլիկներ են անում, պետք է կանխատեսեն, որ դա կարող է վերածվել ավելի մեծ բաների. Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 15:10
Ընտրություններին մասնակցելու համար բնակության ցենզը հաստատվեց // Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահին. ԼՈՒՐԵՐ
03.07.2026 | 14:52
«Կիբեռմարտահրավեր»․ կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից
03.07.2026 | 14:37
Տիգրան Ավինյանը` Ալեն Սիմոնյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հրապարակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կիրակի օրը աշխարհի կարևոր քաղաքական կենտրոններից մեկում՝ Գերմանիայում, խորհրդարանական ընտրություններ են:

Բունդեսթագում հայտնվելու համար առաջադրված է 42 կուսակցություն, սակայն իրական պայքարը ծավալվում է դրանցից 6-ի միջև: Ընդ որում՝ առաջին և երկրորդ տեղերի հարցում կասկածներ չկան, դրանք կանխորոշված են. առաջին տեղում կհայտնվի Անգելա Մերկելի ղեկավարած «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցությունը, որին կհետևի Մարտին Շուլցի առաջնորդած «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունը:

Այս ընտրություններում միակ, բայց կարևոր ինտրիգը «Ալտերնատիվ Գերմանիայի համար» անվանումը կրող կուսակցության՝ AFD-ի մասնակցությունն ու Բունդեսթագում հայտնվելու հեռանկարն է:  Եթե այն իրականանա, ապա դա կլինի առաջին անգամը 1945թ-ից ի վեր, երբ աջ ծայրահեղական-ազգայնական կուսակցությունը կհայտնվի Բունդեսթագում:

Ընտրություններից մեկ օր առաջվա տվյալներով՝ Գերմանիայի այս «ալտերնատիվի» օգտին պատրաստ է քվեարկել գերմանացիների 12 տոկոսը, ինչը բավականին մեծ թիվ է՝ եթե հաշվի առնենք այն փաստը, որ այս կուսակցությունը ստեղծվել է ընդամենը 4 տարի առաջ: Եվ պատահական չէ, որ կանցլերի պաշտոնի թիվ 2 հավակնորդը՝ Մարտին Շուլցը, հայտարարեց, թե  AFD-ն  ոչ թե Գերմանիայի համար այլընտրանք է, այլ խայտառակություն: Անշուշտ՝ եթե  AFD-ն հաղթահարի 5 տոկոսի շեմը , որևէ կերպ չի կարողանա եղանակ փոխել խորհրդարանում, սակայն փորձագետներն ու քաղաքական մեկնաբանները մտահոգված են, որ այս ծայրահեղական կուսակցությունը խորհրդարանական ամբիոնից հնչեցնելով անթույլատրելի քաղաքական բառապաշար, զգալի ազդեցություն կունենա քաղաքական դիսկուրսի որակի փոփոխության վրա:

Փորձագետների մի մասը համարում է, որ աջ ծայրահեղականների մուտքը  Բունդեսթագ կլինի «քաղաքական երկրաշարժ», մյուս մասը,  սակայն, վստահ է՝ գերմանական ժողովրդվարությունը բավականաչափ ուժեղ է՝ հաղթահարելու համար այս մարտահրավերը:

Ինքը՝ Շուլցը, սոցիոլոգիական բոլոր հարցումների տվյալներով կանցլեր դառնալու շանսեր չունի: Գերմանիայի «թագուհու» (ինչպես նրան ներկայացնում են երկրի երգիծական հաղորդումները) դիրքերը, որոնք առանց այդ էլ ուժեղ էին, է’լ ավելի անխախտելի դարձան Շուլցի հետ հեռուստադեբատից հետո:

Գերմանացիները վստահ են, որ 12 տարի երկիրը ղեկավարած Մերկելի վերընտրությունը որևէ կերպ կասկածի տակ չի դնում երկրում լիակատար ժողովրդավարության համակարգը: Ինքը՝ Մերկելը, հայտարարել է, որ պատրաստ է երկիրը ղեկավարել ևս առնվազն 4 տարի:

Գերմանիայի «երկաթե լեդին» թեև հրաժարվեց Շուլցի հետ երկրորդ հեռուստադեբատից, սակայն մինչև վերջին օրը հարցազրույցներ էր տալիս հանրային հեռուստաալիքներին, որոնց հետևողները նկատում էին, որ փախստականների հարցի շուրջ տիկին կանցլերի պատասխանները նկատելիորեն ավելի զուսպ էին և զգուշավոր:

Ինչևէ, վաղը 299 ընտրատարածքներից ընտրվելու են  299 ռեյտինգային պատգամավորներ և նույնքան էլ՝ համամասնական: Ի տարբերություն Հայաստանի՝ Գերմանիայում ռեյտինգային քվեարկությունը կարող է լինել մեկ, համամասնականը՝ բոլորովին այլ կուսակցության օգտին:  Դա արված է հատուկ՝ փոքր կուսակցություններին շանս տալու նպատակով: Հենց այդ նպատակով էլ պառլամենտ չանցած ուժերի ձայները բախշվում են բոլոր ուժերի միջև համամասնորեն:

Ուշագրավ է, որ Բեռլինում ընտրությունների մասին հիշեցնող հիմնական վայրը՝  էլեկտրական սյուներն են, որոնց վրա փակցված են թեկնածուների նախընտրական պաստառները: Դրանք, ի տարբերություն Երևանում ամեն քայլափոխի աչք ծակող գովազդային հսկայական վահանակների,  բավականին համեստ են, փոքր չափերի և ոչ այդքան շատ: Որոշ տեղերում չափերով ավելի մեծ և աչքի ընկնող պլակատները Մարտին Շուլցինն են, մինչդեռ կանցլեր Մերկելի պլակատները ոչնչով չեն տարբերվում մնացած թեկնածուների պաստառներից:

Գերմանիայում Մարքսն ու Լենինը դեռ պոպուլյար են:

«Մի տվեք ձեր քվեն AFD-ին». Գերմանիայում սա հակաքարոզչության եզակի դրսևորում է՝ ուղղված աջ ծայրահեղականների դեմ: Այս պաստառները փակցված են գրախանութների ցուցափեղկերին:

 

 Հավելենք, որ կիրակի օրը Բեռլինի քաղաքացիները քվեարկելու են ևս մեկ հարցի համար. համաքաղաքային հանրաքվեի է դրված Թեգելի օդանավակայանը փակելու հարցը:

 

Արևիկ Սահակյան

Բեռլին