Հայաստանը դիվանագիտական կապեր է հաստատել Պալաուի հետ
Քաղաքականություն
22.09.2017 | 14:16Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Պալաուի արտգործնախարար Ֆաուստինա Ռեհուհեր-Մարուգին` Պալաուի նախագահ Թոմաս Ռեմենգեսաուի ներկայությամբ ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։