Վարչապետը մտահոգ է. գյուղատնտեսության ոլորտում աճ չի արձանագրվել

Լուրեր

12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր գյուղատնտեսության ոլորտին: Կարապետյանը հիշեցրեց, որ գյուղատնտեսությունը կառավարության կողմից ճանաչվել է տնտեսության գերակա ոլորտներից մեկը:

«Կառավարությունը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելու, անհրաժեշտ պայմաններ ապահովելու և դրանք արդյունավետ կերպով իրագործելու վրա»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նկատեց, որ վերջին ամիսներին գյուղատնտեսության ոլորտին վերաբերող վիճակագրական արդյունքներն իրենց մտահոգության տեղիք են տալիս, հետևաբար անհրաժեշտ է ոլորտում ձևավորվող համախառն արդյունքների հաշվառման վերլուծություն կատարել:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանձնարարեց գյուղատնտեսության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին, Ազգային վիճակագրական ծառայությանը երկու շաբաթվա ընթացքում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերաբերյալ, այդ թվում անդրադառնալ անկման պատճառներին:

Վարչապետի տեղեկացմամբ՝ այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ հունվար-օգոստոսի համեմատ բոլոր ոլորտերում արձանագրվել է աճ, բացի գյուղատնտեսությունից և շինարարությունից: «Ընդ որում, շինարարության թվերի դինամիկան մեզ ցույց է տալիս, որ մենք կոմպենսացնում ենք այդ հետ ընկնելը: Դրան գումարած այն հանձնարարությունները, որոնք մենք տվել ենք շինարարության ոլորտին, դրան գումարած քաղաքաշինական կոմիտեի նախագահի կանխատեսումները, մենք այդտեղ մեծ պրոբլեմներ չենք տեսնում: Գյուղատնտեսության ոլորտի հետ կապված մեզ պետք է թվերը ռեալ հասկանալ: Շատ ուշադիր անդրադառնում ենք դրան»,- եզրափակեց վարչապետը: