«Հարկ եղած դեպքում կխստացնենք տնտեսական ճնշումները Թուրքիայի վրա». Մերկել

Լուրեր

12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեղեկացրել է, որ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները սահմանափակվել են, իսկ անհրաժեշտության դեպքում այդ երկրի նկատմամբ տնտեսական ճնշումները կարող են ավելի խստացվել. փոխանցում է ermenihaber-ը:

Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին Մերկելը հայտարարել է Թուրքիայում ազատազրկված Գերմանիայի քաղաքացիների խնդրի համատեքստում:

«Առանց այդ էլ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները արդեն որոշ ժամանակ է՝ սահմանափակվել են: Եվ եթե դրա անհրաժեշտությունը լինի, թեև ես դա չեմ ցանկանում, մենք կշարունակենք նույն կերպ», – ասել է Գերմանիայի կանցլերը:

Նա հավելել է նաև, որ Գերմանիան շարունակում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ Թուրքիայում  կալանավորված իր քաղաքացիների ազատ արձակմանը հասնելու համար:

Մերկելը նաև կրկնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված քննադատությունները՝ նշելով, որ Թուրքիան հեռանում է իրավական պետության մասին իրենց պատկերացումներից:

Հավելենք, որ սեպտեմբերի 24-ին Գերմանիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրությունների արդյունքները Թուրքիայի համար ամեն դեպքում բարենպաստ չեն լինի, քանի որ դաշնային խորհրդարան մտնելու համար պայքարող բոլոր քաղաքական կուսակցություններն էլ կողմ են արտահայտվել Թուրքիայի նկատմամբ տարվող քաղաքականության խստացմանը: