Շուրջ 1000% աճ՝ 30 տարում․ կարո՞ղ է Հայաստանը 15 միլիոն զբոսաշրջիկի սպասարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

15 միլիոն զբոսաշրջիկ՝ 2050 թվականին։ Իրատեսակա՞ն է այս թիվը, թե ոչ, այն դեպքում, երբ Հայաստանում վերջին 5 տարվա ընթացքում զբոսաշրջիկների թիվն ընդամենը 270 հազարով է ավելացել, և այս աճը ոլորտի մասնագետները դրական են գնահատել։ Վարչապետ Փաշինյանի արցախյան ելույթից հետո, վերջին օրերին այս հարցն ամենաքննարկվողներից է։ Մասնագետների կարծիքով՝ Հայաստանի այժմյան պայմանները թույլ չեն տա այցելուների նման քանակ ունենալ, հանրության մի մասն էլ լիահույս է, որ ճիշտ ու արդյունավետ քաղաքականություն ունենալու դեպքում 15 միլիոն զբոսաշրջիկ ունենալն անհնար չի լինի։

Օգոստոսի 8-ին էլ վարչապետը շտապել էր հերթական լավատեսական ցուցանիշը հայտնել, ըստ որի՝ 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել, զբոսաշրջիկներն էլ 120 միլիոն դոլար ավել են ծախսել։

Իսկ որքա՞ն է կազմում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը։ 2019 թվականի առաջին կիսամյակում  մեր երկիր է այցելել  770․055 է զբոսաշրջիկ՝  84 հազարով ավել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Վերջին 10 տարվա համեմատ՝ զբոսաշրջիկների թիվն աճել է ավելի քան կես միլիոնով։ 2009 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստան  207․721 զբոսաշրջիկ է ժամանել։

Այս պահին Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը մեկ տարվա ընթացքում շուրջ 1․5 մլն է կազմում։

Ստացվում է, 2050 թվականին 15 մլն զբոսաշրջիկ ունենալու համար Հայաստանը ոլորտի շուրջ 1000%-անոց աճ պետք է գրանցի։ Այսինքն՝ 30% աճ՝ յուրաքանչյուր տարվա կտրվածքով։ Սա այն դեպքում, երբ վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտի տարեկան աճը նույնիսկ 20% չի կազմում։ Օրինակ՝ այս տարվա առաջին կիսամյակում ոլորտի աճը 12․8 տոկոս է կազմել։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 30 տարի անց 15 միլիոն զբոսաշրջիկ ունենալն իրատեսական չի համարում։

«2017-2022  թվականների ընթացքում պլանավորված էր, որ զբոսաշրջության աճի տեմպը պետք է 16 տոկոս կազմեր և 2022 թվականին մենք պետք է 3 մլն զբոսաշրջիկ ունենայինք։ Սակայն, 2018 թվականի ընթացքում մենք թերակատարել ենք զբոսաշրջության աճի տեմպը՝ մոտ 82 հազար զբոսաշրջիկի չափով, և, շարունակելով այս միտումը, այս տեմպը, վստահաբար կարող ենք ասել, որ 2050 թվականին մենք  չենք ունենա նախանշած 15 միլիոնը»,- նշում է Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ զբոսաշրջության ոլորտի վրա ազդող գործոնները շատ են։  Կարևորներից է   անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությունը։ Ըստ նրա՝ Հայաստանում այս պահին առկա հյուրանոցային ռեսուրսները թույլ չեն տա արդեն իսկ եղած թվից՝ 1,5 միլիոնից  ավելի շատ  զբոսաշրջիկի սպասարկել։ Եվ սա այն դեպքում, երբ այցելուներից շատերը հյուրատներում կամ ընկերների ու հարազատների տներում են հանգրվանում։

«Այս պահի դրությամբ մենք ունենք մոտ 300 հյուրանոց՝ իրենց մոտ 30 հազար մահճակալով։ Եթե ենթադրենք մի իրավիճակ, որ 356 օրը զբաղված օրեր են զբոսաշրջության համար, ապա  այդ 30 հազար մահճակալները կարող են սպասարկել մոտ 1 մլն զբոսաշրջիկի, եթե հաշվի առնենք, որ 1 զբոսաշրջիկը Հայաստանում մոտավորապես 12 օր է մնում»,- ընդգծում է Պարսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ միջազգային վիճակագրության համաձայն՝ համաշխարհային ծախսերի և ներդրումների մոտ 10%-ը զբոսաշրջության ոլորտին է բաժին ընկնում։ Մինչդեռ  Հայաստանում զբոսաշրջությունը ՀՆԱ-ի 1․5-2%-ն է կազմում։ Սրա պատճառները, Սուրեն Պարսյանի խոսքով, համապատասխան ենթակառուցվածքների՝ հյուրանոցների, բարեկարգված ճանապարհների, բարվոք տրանսպորտային համակարգի, քաղաքային ու մարզային համայնքների մաքրության բացակայություն է և  զբոսաշրջային արդյունքի ոչ մրցունակ լինելը։

«Մենք այս ուղղությամբ երկար տարիներ բավականին թույլ քայլեր ենք իրականացրել և այս գործընթացը շարունակվում է։ Հստակ է, որ զբոսաշրջության ոլորտում տարեցտարի աճն իներցիոն բնույթ է կրում։ Կառավարության աջակցության ծրագրերը կամ քայլերը բավականին փոքր ազդեցություն ունեն շուկայի վրա, և, վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում ցուցանիշները հիմնականում Սփյուռքից, հատկապես՝ Ռուսաստանից եկողների հաշվին են գերակատարվում։ Իրականում, զբոսաշրջության ոլորտը մեր տնտեսության համար կարող է դառնալ կարևոր ռազմավարական  տնտեսական ճյուղ, բայց այս տեմպերով և  այս քաղաքականությամբ բնավ չենք կարող 15 միլիոնի հասնել։ Ողջունելի է, որ նախանշում ենք այդ թիվը, սակայն դրան  հասնելու պայմաններ, ծրագրեր, ռազմավարություն առ այսօր չունենք»,- նշում է տնտեսագետը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը  զբոսաշրջության աճի հարցում կարևորում է ոչ այնքան քանակը, որքան որակը։

«Արդյոք դա շա՞տ չէ, արդյոք դա մեզ պե՞տք է։ Միգուցե ավելի լավ է ունենանք 5 միլիոն զբոսաշրջիկ, որն ամեն այցելության ընթացքում 3000 դոլա՞ր կծախսի, քան 15 մլն՝ 1000 դոլար ծախսող։ Այստեղ պետք է անպայման մի  սկզբունք որդեգրենք․ Հայաստանը չպետք է մասսայական զբոսաշրջության երկիր լինի։ Մենք կայուն զբոսաշրջություն պետք է ունենանք։ Հայաստանը պետք է  լինի երանելի երկիր՝ ցանկացածի համար, որ գան՝ և՛ ապրելու, և՛ որպես  զբոսաշրջիկ։ Նման սկզբունքներով առաջնորդվելով, մենք պետք է մեզ համար այդ թիվը որոշենք»,- նշում է Մեխակ Ապրեսյանըլ։

Այնուհանդերձ՝ Փաշինյանի նշած 15 միլիոնը Մեխակ Ապրեսյանն անիրատեսական չի համարում։

«Չեմ կարծում, որ լինելու է հենց այն թիվը, որը հայտարարվում է։ Դրա համար էլ իրատեսական է»,- ասում է Ապրեսյանը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը ևս ընդգծում է զբոսաշրջության զարգացման  համար բավարար ենթակառուցվածքների առկայությունը;

«Այսօր, ենթակառուցվածքների առումով, մենք լուրջ պետք է մտածենք՝ ինչպես ենք կարողանալու 15 միլիոն զբոսաշրջիկ ունենալ։ Այսինքն՝ ճանապարհները որքանով են թողունակ, որքանով մեր զբոսաշրջային այցելության վայրերը ծանրաբեռնված կլինեն։ Այսօր էլ ենք տեսնում, որ դրանք արդեն ծանրաբեռնվում են։ Եթե Հայաստանը լավ գոտիավորենք, լավ զարգացնենք  տրանսպորտային ենթակառուցվածքները, Հայաստանը և Արցախն իրենց բոլոր գրավչություններով  լավ հասանելի լինեն՝ տրանսպորտային առումով, ենթակառուցվածքների առումով, և ամբողջ զբոսաշրջային հոսքերը հավասարաչափ բաշխվեն, 15 միլիոն կարող ենք ունենալ»,- ասում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը

Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ կարևոր է ոչ այնքան վարչապետի նշած թիվը, որքան այն մոտեցումը, որը նա ցուցաբերում է։

«Վարչապետն այցելում է Գյումրի, գովազդում, ներկայացնում է, մասնակցում ինչ-որ ծրագրերի՝ որպես զբոսավար հադես գալով։ Սա ողջունելի մոտեցում է»,- ընդգծում է Ապրեսյանը։

Ոլորտում հաջողություններ գրանցելու համար, նրա կարծիքով, կարևոր է նաև եղած զբոսաշրջային ռեսուրսների գույքագրումը, որպեսզի հասկանալի լինի՝ քանի զբոսաշրջիկ է Հայաստանն ի վիճակի ընդունել։

Բացի այդ, անհրաժեշտ են նաև օրենսդրական կարգավորումներ։ Նրա խոսքով՝ այս պահին օրենսդրական նոր նախագիծ է քննարկվում՝ 2014 թվականից անփոփոխ գործող Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նպատակով։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում․

Նելլի Մելքոնյան