ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը՝ ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Դրանց համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարում 4%-անոց անցողիկ շեմը և չի անցնում խորհրդարան։

Նախնական տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը եղել է 2 մլն 507 հազար 216, իսկ քվեարկությանը մասնակցել է 1 մլն 477 հազար 736 ընտրող, ինչը կազմում է ընտրողների 58,94 տոկոսը։
ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ քաղաքական ուժերի ստացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 727,827 ձայն (49,825%)
«Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 340,088 ձայն (23,281%)
«Հայաստան» դաշինք՝ 145,113 ձայն (9,934%)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 58,378 ձայն (3,996%)
«Միասնության թևեր» կուսակցություն՝ 33,644 ձայն (2,303%)
«Հայաստանի շնորհապետական կուսակցություն»՝ 30,807 ձայն (2,109%)
«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցություն՝ 26,567 ձայն (1,818%)
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն՝ 25,624 ձայն (1,754%)
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն՝ 21,478 ձայն (1,470%)
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 7,258 ձայն (0,496%)
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն՝ 6,750 ձայն (0,462%)
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 5,284 ձայն (0,361%)
«Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն»՝ 2,679 ձայն (0,183%)
«Ռեֆորմիստների կուսակցություն»՝ 1,456 ձայն (0,096%)
Ընդհանուր առմամբ, կուսակցությունների և դաշինքների օգտին տրված ձայների թիվը կազմել է 1 մլն 459 հազար 455, իսկ արձանագրված անճշտությունների թիվը՝ 1,279։

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրառում է արել իր էջում՝ հայտնելով, որ Ազգային ժողովում մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ,
«Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 29 մանդատ,
«Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։

«Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա ձևավորում է կառավարություն և ընտրում վարչապետ։ Միաժամանակ, այն ապահովում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի մեծամասնությունը (3/5), ինչը հնարավորություն է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ և ընտրել մի շարք կարևոր պաշտոնատար անձանց։ Սակայն այն չի ապահովում պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի աջակցությունը, հետևաբար չունի Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը։ Պակասում է 6 ձայն»,- գրել է Հովհաննիսյանը։

Արփի Հակոբյան