«Ինձ զրպարտել են և շարունակում են զրպարտել». Նունե Եսայանը՝ Գյումրիում իր համերգը բոյկոտելու առաջարկ անողներին

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Գյումրու օրվան նվիրված համերգի շուրջ ֆեյսբուքում աղմուկ է բարձրացել: Պատճառն այն է, որ համերգին երգելու է ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը: Ֆեյսբուքյան օգտատերերը մեջբերումներ են կատարում երգչուհու 2008 թվականի Մարտի մեկի դեպքերից հետո արված հայտարարությունից:

Մասնավորապես, օգտատերերը պնդում են, որ նա ասել է. «Մարտի 1-ի զոհերը իրենք են մեղավոր, որ զոհվել են, թող չգնային հանրահավաք, չէին զոհվի»:

Ֆեյսբուքում հնչում են առաջարկներ, որ Նունե Եսայանի համերգի ժամանակ պետք է այս գրությամբ պաստառներով ներկայանալ՝որպես բողոքի նշան:

Factor.am-ի հետ զրույցում Նունե Եսայանը  վստահեցրեց, որ, անկախ իրավիճակից, մասնակցելու է համերգին, իսկ իր դեմ ակցիա իրականացնողների մասին էլ ասաց. «Աստված իրենց հետ, Աստված է պատժում բոլորին: Աստված պատժելու է նրանց, ովքեր որ վատ բան են անում: Եթե ես էլ եմ վատ բան արել, թող ինձ էլ պատժի: Դուք այդ հայտարարությունն իմ շուրթերից լսե՞լ եք: Ինձ զրպարտել են և շարունակում են զրպարտել»:

Ի դեպ, վերջերս հասարակական աղմուկից հետո մեկ այլ վաստակավոր արտիստ՝ Ռազմիկ Ամյանը, հրաժարվեց համերգին ներկայանալուց: Խոսքը Հարութ Փամբուկչյանի  «30 տարի անց»  համերգի մասին է, որին նախորդել էր Ռազմիկ Ամյանի կողմից Սերժ Սարգսյանին նվիրված երգի պրեմիերան:

Հավելենք, որ Գյումրու օրվան նվիրված միջոցառումներն այս տարի տեղի են ունենալու օգոստոսի 25-ին: Ավագանու որոշմամբ՝ համայնքային բյուջեից միջոցառմանը հատկացվել է 8 մլն դրամ, որից 1 միլիոնը տրվելու է Նունե Եսայանին: Նա այդ  գումարը բարեգործական նպատակներով է ծախսելու․ փոխանցելու է Գյումրու թիվ 1 Արվեստի դպրոցին՝ երաժշտական գործիքներ ձեռք բերելու նպատակով:

Նունե Եսայանի ընտրության հետ կապված Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաեւ Գյումրու քաղաքապետարանից: Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնից փոխանցեցին, որ հարցերին կպատասխանեն, եթե քաղաքապետի խոսնակի թույլտվությունը լինի: Սամվել Բալասանյանի խոսնակը Factor.am-ին փոխանցեց, որ ընդմիջումից հետո կփորձի կազմակերպել հարցազրույցը, սակայն ընդմիջման ավարտից հետո էլ ասաց, որ տեղեկություններ կտրամադրվեն  ավելի ուշ։

Գյումրու ավագանու մշակույթի, կրթության, սպորտի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ավագանու անդամ Մխիթար Սահակյանը եւս տեղյակ չէր, թե Նունե Եսայանի ընտրությունը ինչպես է կայացել: Նա նշեց, որ արձակուրդում է:

Լուսանկարը՝ Նունե Եսայանի ֆեյսբուքյան էջի

 

Նարեկ Կիրակոսյան