«Բիզնես մտածելակերպ ունեցող Թրամփի համար Հայաստանն առաջնահերթություն չէ». քաղաքագետը՝ Փաշինյան-Թրամփ հնարավոր հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
Բոլորը

Արտաքին քաղաքական մարտահրավերների, ինչպես նաև ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցի շուրջ Factor․am-ն զրուցում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ

– Այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն հայկական երկու ընկերության դեմ պատժամիջոց է կիրառել՝ իրանական ընկերությունների հետ համագործակցելու համար։ Թեև այդ ընկերություններից մեկը մեզ հետ զրույցում հերքել է իր համագործակցությունը: Ձեր կարծիքով՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում ի՞նչ դեր կարող են ունենալ այդ պատժամիջոցները։

– Գիտեք, որ առաջին անգամ է, երբ ԱՄՆ պատժամիջոցներում հենց հայկական կազմակերպություններն են հայտնվում։ Մինչ այդ երկու կազմակերպություն ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնվել էին, բայց երկուսն էլ իրանական ծագում ունեին։ Մեկը «Մելլաթ» բանկն էր, նրա երևանյան մասնաճյուղը, մյուսը՝ իրանական ավիափոխադրող ընկերությունը՝  Մահանէյրը։ Եվ, ըստ էության, հիմա գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ առաջին անգամ հայկական կազմակերպություններն են հայտնվում պատժամիջոցների տակ։ Այստեղ խոսքը երկու կազմակերպության մասին է, որոնցից մեկն իրանական կազմակերպության հետ հարաբերությունների պատճառով է հայտնվել ցուցակում, երկրորդը՝ Ռուսաստանի Դաշնության: Պատժամիջոցների տրամաբանությունն այն է, որ սրանք ցանցային պատժամիջոցներ են, այսինքն, եթե ռուսական զենք արտադրող կազմակերպությունը հայտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ, ապա ցանկացած կողմ, ով նրա հետ բիզնես է անում, նույնիսկ ֆինանսական փոխանցումներ է անում, անպայման հայտնվելու է ամերիկյան պատժամիջոցների տակ։ Հիմա ռուսական մի շարք զենք արտադրող, ռազմամթերք արտադրող կազմակերպություններ հայտնվել են այդ պատժամիջոցների տակ, այդ թվում՝ այնպիսի կազմակերպություններ, որոնցից Հայաստանը, հավանաբար, զենք ձեռք է բերելու կամ ձեռք է բերում։ Այնպես որ՝ այստեղ իրականում մենք կարող ենք խնդիրներ ունենալ, եթե ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա որակը, այսինքն՝ լարվածությունը շարունակվի։ Ես կարծում եմ, որ մոտակա 10-15 տարիների ընթացքում դեպի դրականը փոփոխություններ չեն լինելու։ Մենք շատ զգույշ պետք է լինենք։

– Հայաստանում էր ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Ի՞նչ հարց լուծեց նրա այցը մեզ համար։

– Սովորաբար այդպիսի հանդիպումները փակ են լինում։ Եթե խոսքն անվտանգության մասին է, բնականաբար, տեղեկատվությունը շատ չի լինում ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ արտահոսքերի տեսքով: Դրա համար բարդ է ասել, թե ինչ տվեց: Հանդիպումներ եղան, քննարկումներ եղան, երկկողմ օրակարգային հարցեր քննարկվեցին։ Եվ քանի որ տեղեկություններ շատ չունենք, մի քիչ ավելի բարդ կլինի վերլուծել, թե կոնկրետ ինչ կտա Հայաստանին։ Բայց երկու ռազմավարական դաշնակիցները պետք է միշտ կապի մեջ լինեն։

– Ֆորին Բրեֆ միջազգային կենտրոնը նկատել է, որ Ղարաբաղում լարվածության աճը նկատի ունենալով՝ Փաշինյանը կարող է Ռուսաստանից ավելի շատ զինտեխնիկա խնդրել՝ Ադրբեջանի հանդեպ առավելության հասնելու համար։ Իսկապե՞ս կա լարվածության աճ և ռուսներն ինչի՞ դիմաց մեզ կարող են ավելի շատ զինտեխնիկա տալ:

– Լարվածության նվազում չկա։ Եթե չկա աճ, նվազում էլ չկա, նույն իրավիճակն է մեծ հաշվով: Բոլոր այն պայմանավորվածությունները, որ ձեռք բերվեցին երկու կողմերի միջև տարբեր շփումների ժամանակ, երկխոսությունների ժամանակ, բանակցությունների ժամանակ, նաև վերելակային այդ պայմանավորվածությունները, որ տեղի ունեցան, դրանք ադրբեջանական կողմը չէր պահպանելու և բարդ էլ չէր հասկանալ, որ նրանք այդ քայլին չեն գնալու։ Այո՛, կխոստանան, պարտավորություններ կվերցնեն, հայտարարությունների տակ կստորագրեն, բայց չեն անի այնպես, ինչպես Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի դեպքում չարեցին։ Նույնն էլ հիմա է, ուստի լարվածության աճ, որպես այդպիսին, չկա, այն վիճակն է, որը միշտ էլ եղել է։ Ես վստահ չեմ, որ զինտեխնիկայի տրամադրումն ավելացվել է, ես նաև վստահ չեմ, որ մենք նոր զինտեխնիկա ենք պատրաստվում ռուսներից ձեռք բերել՝ բացի նրանից, ինչի մասին խոսվել է՝ ՍՈՒ-30 ինքնաթիռների մասին է խոսքը։ Եթե կարիք ունենա հայկական բանակը, մեզ համար բավականին բարդ է, որովհետև ի տարբերություն Ադրբեջանի, որը կարող է զենք ձեռք բերել Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից, Սաուդյան Արաբիայից և այլ երկրներից, Հայաստանը կարողանում է զենք ձեռք բերել ընդամենը Ռուսաստանից, և այս առումով մենք ընդհանրապես շատ լայն հնարավորություններ չունենք։

– Դավիթ Տոնոյանը վերջերս Մոսկվայում հայտարարեց, որ առաջիկայում նոր հարձակողական սպառազինություն է Հայաստանը ձեռք բերելու։ Ինչի՞ մասին է խոսքը՝ ըստ Ձեզ։

– Դժվար է ասել, որովհետև բանակցային փուլում են գտնվում։

-Խ ոսքը ՍՈՒ-երի մասին չէ՞։

– Չեմ կարծում, որովհետև ՍՈՒ-երի մասին հայտարարություն եղավ, թե քանի հատ ՍՈՒ է Հայաստանը ձեռք բերել, քանի հատ է պլանավորում ձեռք բերել։ Կարծում եմ՝ այլ զինտեխնիկայի մասին է խոսքը։ Միգուցե դրանք հրթիռներ լինեն, բայց, հաշվի առնելով գաղտնի բանակցությունները, չենք կարող իմանալ, թե առաջին հերթին ո՞ր պետության հետ են դրանք վարվում, չենք էլ կարող իմանալ, թե ինչ տեսակի զենքի մասին է խոսքը։ Եթե ՊՆ գործունեությանը հետևենք, կտեսնենք, որ ակտիվ շփումներ կան Հնդկաստանի հետ։ Այս առումով կարևոր է Հնդկաստանի ուղղությունը, որովհետև դա նաև Պակիստանին հավասարակշռելու քայլ է՝ հաշվի առնելով Պակիստան-Հնդկաստան լարված հարաբերությունները և Հայաստան-Պակիստան լարված հարաբերությունները։

– Երբ Ջոն Բոլթոնը Երևանում էր, հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է սպառազինություն վաճառել մեզ, սակայն մինչ օրս մենք ԱՄՆ-ից սպառազինություն չենք գնել։ Ինչու՞։

– Սկսենք նրանից, որ պաշտպանության նախարարը վերջերս հայտարարեց, որ ոչ մի կոնկրետ առաջարկություն Միացյալ Նահանգներից չի եղել։ Երկրորդ՝ ԱՄՆ-ն զենք չի վաճառում պատերազմող երկրներին, եթե երկու երկրների հետ էլ ունի բարիդրացիական հարաբերություններ։

– Այդ դեպքում ինչու՞ է Բոլթոնը նման բան առաջարկել։

– Սա մի քանի կարևոր նախապայման ուներ։ Նախ՝ փորձնական քայլ էր՝ առաջին հերթին ուսումնասիրելու, շոշափելու։ Չեմ բացառում, որ դա մեսիջ էր՝ ուղղված Ռուսաստանին, որը մեր զենքի հիմնական մատակարարն է: Հետո Բոլթոնի համար չափազանց կարևոր էր, որ ցույց տա ամերիկյան զենքի ավելի լավ լինելը։ Բացի դրանից՝ նա փորձում էր հայկական լոբբիստների տրամադրությունը շոշափել, որովհետև ԱՄՆ-ում կա 907 բանաձևը, որով արգելվում է Ադրբեջանին զենք վաճառել։ Քանի որ Ադրբեջանին չեն կարող զենք վաճառել, նաև Հայաստանին չեն վաճառում։ Բայց Բոլթոնի համար չափազանց կարևոր կլիներ 907 բանաձևի չեղարկումը, ինչն այսօր հնարավոր չէ, որովհետև Սպիտակ տունն այդքան լուրջ ազդեցություն Ներկայացուցիչների պալատում չունի, որպեսզի օրենքը փոխի։ Ինչևէ, սա մի քանի նպատակ ունեցող հայտարարություն էր, որոնցից մի քանիսին անդրադարձա։

– Այսօր ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա նրանց անակնկալներ են սպասվում հայկական ԶՈՒ-երի ցուցադրմամբ։ Արդյո՞ք իրավիճակը գնում է սրացման:

– Եթե դու գործ ունես մի հարևանի հետ, որի հիմնական նպատակը քեզ հետ պատերազմ հրահրելն է, իհարկե, բնական է, պետք է միշտ պատրաստ լինես, ադրբեջանական կողմի պրովոկացիաները մշտապես եղել են, կան ու լինելու են ցանկացած ուղղությամբ՝ դիվանագիտական, թե ռազմական ճակատում: Այնպես որ՝ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության պետք է միշտ պատրաստ լինել, որովհետև մենք հասկանում ենք, որ մեր միակ հույսը հայոց բանակն է։ Եվ այս առումով չափազանց կարևոր է, որ Հայաստանը ցույց տա այն հնարավորությունները, ինչի մասին մամուլի խոսնակն ասել է։

– Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի ազգային անվտանգության մարտահրավերները կամ սպառնալիքները որևէ փոփոխություն կրե՞լ են։

– Արտաքին քաղաքականությունը՝ ոչ։ Արտաքին ճակատում մենք ունեցել ենք նույն խնդիրները, որոնք միշտ ենք ունեցել։ Մենք ունենք երկու թշնամի հարևան, թշնամաբար տրամադրված մի քանի պետություններ, որոնցից մեկը նույնիսկ ատոմային զենք ունի։ Արտաքին խնդիրները կան, Արցախի խնդիրը կա, մեր համայնքին սպառնացող խնդիրներ կան Մերձավոր Արևելքում, արտաքին բոլոր մարտահրավերները, որոնք եղել են, կան։

– Վերջերս Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում հայտարարեց, որ Իրանի նախագահին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու հոկտեմբերին կայանալիք ԵՏՄ գագաթնաժողովին, որին նախատեսվում է նաև Պուտինի մասնակցությունը։ Ձեր կարծիքով՝ դա կհաջողվի՞ կազմակերպելմ և եթե այո, սա Հայաստանի համար ի՞նչ կնշանակի քաղաքական կշռի առումով։

– Բոլորս գիտենք, որ ԵՏՄ-ի հետ ամենաակտիվ բանակցողներից մեկն Իրանի Իսլամական Հանրապետությունն է, և բոլորս գիտենք, որ Հայաստանը ԵՏՄ անդամ պետություններից միակն է, որ ցամաքային սահման ունի ԻԻՀ-ի հետ։ Իրանը ցանկանում է ավելացնել իր շփումները ԵՏՄ-ի հետ։ Բնականաբար, չի ուզում անդամակցել, բայց ցանկանում է ունենալ հատուկ կարգավիճակ, և այս առումով իրականում բավականին ակտիվ երկխոսություն կա երկրների նախագահների մակարդակով։ Ես կարծում եմ, որ ճիշտ գաղափար է հրավիրել Իրանի նախագահին Հայաստան, որպեսզի այս ձևաչափը սկսենք ակտիվ աշխատացնել։

– Ի դեպ՝ այսօր Ռոհանին հայտարարել է, որ Ադրբեջանն Իրանի համար եղբայրական պետություն է։ Հայաստանի համար ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը։

– Հայաստանի մասին էլ է նույն հայտարարությունն անում Իրանը։ Այնպիսի տարածաշրջանային գերտերությունները, ինչպիսին Իրանն է, երկու երկրների հետ էլ պետք է ունենա բարեկամական հարաբերություններ։ Սա շատ նորմալ դիվանագիտական հայտարարություն է, և ես դրա տակ ոչինչ չեմ ուզում դնել։ Մեր հարաբերություններն Իրանի հետ, անկախ ԱՄՆ-Իրան հարաբերություններից, պետք է խորանան և պետք է խորանան բոլոր ուղղություններով։ Իհարկե, զգուշորեն, որպեսզի պատժամիջոցների տակ չհայտնվեն մեր բիզնեսները։ Բայց Իրանը մեզ համար չափազանց կարևոր ուղղություն է, և դա հասկանում են նաև Վաշինգտոնում։

– Մեր արտգործնախարարն այսօր հայտարարել է, որ անպայման պետք է սպասել Փաշինյան-Թրամփ հանդիպմանը։ Նախ ի՞նչն է ուշացման պատճառը, արդյո՞ք ուշացում կա, և ի՞նչ նկատի ունի նախարարը, երբ ասում է, որ հանդիպում կլինի։

– Բարձր մակարդակի հանդիպումները պետությունների ղեկավարների մակարդակով լինում են այն ժամանակ, երբ պետությունները միմյանց համար կարևոր նշանակություն ունեն, և երկրորդ՝ կարևոր հարցեր ունեն քննարկելու կամ ունեն խնդիրներ, որոնք միայն երկրների ղեկավարների մակարդակով է հնարավոր լուծել։ Հիմա Հայաստանը ԱՄՆ-ի համար սկզբունքային նշանակություն ունեցող պետություն չէ։ Հայաստանն ԱՄՆ-ի 170-րդ առևտրային գործընկերն է, իսկ բիզնես մտածելակերպ ունեցող Թրամփի համար մոտավորապես պատկերացնում եք, թե ինչ առաջնահերթություն է Հայաստանը։ Երկրորդ՝ ի՞նչ օրակարգային հարցեր ունենք մենք Միացյալ Նահանգների հետ, որևէ լուրջ օրակարգային հարց այսօր ՀՀ-ն չունի ԱՄՆ-ի հետ։ Համագործակցում ենք տարբեր ուղղություններով, բայց այդ համագործակցությունը չափազանց փոքր է։ Ընդհակառակը, այսօր ԱՄՆ-ն որոշակի խնդիրներ է տեսնում Հայաստանի հետ՝ կապված ամերիկյան կազմակերպությունների գործունեության հետ, խոսքը Լիդիանի մասին է։ Այդ թվում, հայկական ներգրավվածությունը Սիրիայում բավականին վատ է ընդունվել, և ամերիկյան փորձագետները նաև շեշտում են, որ Արցախի օգնության կրճատումը պատասխանն է մեր սիրիական ներգրավածությանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան