«Հրաժարականի մղելով մենք խեղաթյուրում ենք անձի ազատ կամարտահայտությունը»․ Սիրանուշ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 13:35
Պետք է լուծում տալ թափառող շների խնդրին ողջ հանրապետությունով․ ՏԿԵՆ-ում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
13.12.2024 | 13:24
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
13.12.2024 | 13:15
Անկարայում ընթացող Բլինքեն-Ֆիդան բանակցությունների օրակարգում են նաև Հայաստան-Ադրբեջան զարգացումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 13:08
Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել
13.12.2024 | 12:58
Բլինքենն ու Էրդողանն Անկարայում քննարկել են Սիրիայում իշխանությունը ներառական կառավարությանը փոխանցելու ընդհանուր շահը
13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
13.12.2024 | 11:48
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
13.12.2024 | 11:39
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայից ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու համար
13.12.2024 | 11:25
Նավթի գները նվազել են
Բոլորը

Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի մի անցումային դրույթի մասին է Factor.amի հարցազրույցը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի հետ

-ՍԴ մասին օրենքի անցումային դրույթում Արդարադատության նախարարությունն առաջարկում է մի հոդված, ըստ որի՝ «2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ, անկախ տարիքից, պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները»։ Որպես անցումային դրույթ՝ սա Ձեզ համար ընդունելի՞ է։

– Առհասարակ այս մոտեցումն ինձ համար անընդունելի է, նաև որպես իրավական լուծում։ Նախ՝ հրաժարականի ինստիտուտը կապված է անձի ազատ կամարտահայտության հետ։ Եվ եթե մենք վախեցնելով, նյութական խրախուսանքով կամ ցանկացած այլ ճանապարհով խեղաթյուրում ենք կամքը, մենք ազատ կամարտահայտությամբ հրաժարականի ինստիտուտի հետ գործ չունենք, մինչդեռ հրաժարականի ինստիտուտի նպատակը հենց այդ կամարտահայտության միջոցով, անձնական շարժառիթներից ելնելով աշխատանքային հարաբերությունները դադարեցնելն է։ Հետևաբար՝ առաջին  խնդրահարույց կարգավորումն այն է, որ մենք նյութական շահագրգռվածությամբ խրախուսում և աղավաղում ենք դատավորի կամարտահայտությունը։ Եվ երկրորդ՝ անհասկանալի է, թե ինչ նպատակով ենք խրախուսում գործող դատավորների հրաժարականը։ Եվ սա է, որ կարող է դատարանի հետագա անկախության տեսանկյունից խնդիրներ առաջացնել։ Եթե մենք փորձում ենք ոչ օրինական այդ հրաժարականի գործողությամբ դրամական պարգևատրում տալ, ապա դա մեկ անուն ունի՝ անձին կաշառել, երբ նյութական շահագրգռություն ենք ստեղծում և ակնկալում ենք գործողություն՝ ի շահ այն անձի, որը բնականոն իրերի զարգացման դեպքում չէր կարող այդ գործողությունն ակնկալել։ Ինձ մոտ տպավորություն կա, որ մենք պետական մակարդակով կաշառում ենք գործող դատավորներին, որպեսզի իրենց հրաժարականի դիմաց գումար ստանան։ Եվ երրորդ՝ պետությունն իր պաշտոնյաներին, այդ թվում՝ դատավորներին, ոչ թե սոցիալական ծրագիր է իրականացնում, այլ վարձատրում է։ Դա միտված է իրենց պետական ֆունկցիայի իրականացման համար վարձատրելուն, և ինձ համար անհասկանալի է՝ եթե դատավորը որևէ գործառույթ չի իրականացնելու և այդ կարգավիճակով հանրության համար արդյունք չի ստեղծելու, ինչո՞ւ հարկատուների ֆինանսական միջոցների հաշվին պետք է վարձատրություն ստանա։ Ընդ որում՝ այս գումարները հսկայական չափերի են հասնում։ Եվ նաև տևողությունը, եթե դատավորները ընտրվում են որոշակի ժամկետով, օրինակ՝ 12 տարի, այս կարգավորումն ասում է՝ մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը։ Իսկ ՍԴ դատավորի պարագայում կենսաթոշակային տարիքը 70 տարեկանն է։

– … մինչև կենսաթոշակային տարի՞քը, թե՞ դատավորի պաշտոնավարման համար սահմանված ժամկետի ավարտը։

– Հենց դա է, նշում են, որ մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը։ Եվ միգուցե մտադրությունն այլ է եղել՝ 12 տարվա համար վարձատրությունն է եղել, որը նույնպես անընդունելի է, որովհետև 12 տարի դատական ֆունկցիա չիրականացնողին ինչու՞ պիտի վարձատրեն։ Բայց կարգավորման մեջ կա ձևակերպում, որն ինձ թույլ է տալիս պնդել, որ խոսքը նաև կենսաթոշակային տարիքի հասնելու մասին է։ Եվ ստացվում է, որ անձը, որը 40 տարեկանում կարող է հավակնել ՍԴ դատավորի պաշտոնին, կնշանակվի և հետագա 30 տարիների ընթացքում առանց որևէ գործունեություն ծավալելու բարձր աշխատավարձ կստանա հարկատուների միջոցների հաշվին։

– Դուք ընդունու՞մ եք, որ այսօր Սահմանադրական դատարանի նկատմամբ կա հանրային վստահության ճգնաժամ։

– Ես կարծում եմ, որ ՀՀ-ում գործող բոլոր պետական ինստիտուտների նկատմամբ կա անվստահություն, որի պատճառները խորքային են, և չեմ կարծում, որ կա մեկ պետական ինստիտուտ, որն այնքան կատարելագործված ձևով է իր խնդիրները հասարակության համար լուծել, որ հասարակությունը ողջունել է։ Բայց հանրային ցածր կամ միջին վստահության պայմաններում էլ կարելի է ճիշտ լուծումների միջոցով հասնել այդ ինստիտուտների լիարժեք գործարկման, որպեսզի ինստիտուտներն իրենց առջև դրված խնդիրները կարողանան լուծել։ Ընդ որում՝ այդ լուծումները պետք է վեր լինեն անձերից։ Այստեղ ինստիտուցիոնալ մոտեցումներ են պետք։ Եվ հանրային անվստահությունը չեզոքացնելու նախապայմանը ոչ թե հանրային հայտարարություններով դա խորացնելն է, այլ նախադրյալներ ստեղծելով՝ գործունեությունը, արդյունավետությունը մեծացնելն է, տեսանելի արդյունքներ տալն է, արդյունքներ ունենալն է, որից հետո հասարակությունը կսկսի վստահել պետական ինստիտուտներին։

– Իշխանությունը չի թաքցնում, որ ամեն կերպ ուզում է ազատվել Սահմանադրական դատարանի այն դատավորներից, որոնք նշանակվել են Սերժ Սարգսյանի օրոք, և որոնց որոշումները, հատկապես՝ ընտրությունների հետ կապված, միանշանակ չեն ընկալվել։ Եվ կարծես թե պատային իրավիճակ է ստեղծվել այդ կապակցությամբ։ Այդ պատային իրավիճակն ինչպե՞ս հաղթահարել, եթե հանրային անվստահության մթնոլորտը կա և կարծես թե նահանջելու միտք չունի։

– Հարցի պատասխանը, կարծես, հարցի մեջ կա, որը, կարծում եմ, մասնագիտական հարթության մեջ չէ, այլ ավելի շատ քաղաքական։ Իշխանությունն է ստեղծել այդ վիճակը, որպեսզի այդ վիճակում լուծումներ գտնի։ Բայց իրական նպատակը ՍԴ-ի նախորդ իշխանությունների, ընդ որում՝ նրանց մեջ կան մարդիկ, որոնք անպայմանորեն չեն նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք, նշանակվել են Ռոբերտ Քոչարյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, բոլոր դեպքերում՝ գործող իշխանության օրոք նշանակվածները չեն, ընդամենը գործող իշխանությունների կողմից չնշանակված դատավորներից ձերբազատվելու օպերացիա է։

-Նրանց գործունեությունը նույնպես պատճառ է դարձել հեղափոխության…

– Պատճառները բազմաթիվ են, և մարդկանց դժգոհություններն էլ շատ բազմազան են՝ սկսած ընտանեկան միջավայրում դժգոհություններից վերջացրած, ասենք, նույն համայնքային ծառայությունները կարող են աղբահանության կամ մեկ այլ խնդիր չլուծել: Դրանք շատ խառն են, և ես տրամաբանություն չեմ տեսնում, թե ինչու հետհեղափոխական երկրներում, որտեղ կտրուկ վերելքային առաջընթաց ապահովելու սպասում ունի հասարակությունը, պետք է ռեսուրսներն օգտագործվեն այլ ուղով։ Օրինակ, ինչո՞ւ այն դատավորները, որոնք գործունեություն չեն իրականացնելու, իրենց վարձատրելու փոխարեն՝ այդ գումարները չեն ուղղվում աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքների խնդիրների լուծմանը։

– Դուք պատկերացում ունե՞ք, թե ինչու է ընտրվել հենց մինչև հոկտեմբերի 31-ը որպես մի ժամկետ, երբ ՍԴ անդամները կարող են հրաժարական տալ և օգտվել սոցիալական երաշխիքներից։

– Չեմ կարծում, որ հատուկ նշանակություն ունի այս ամսաթիվը։ Հնարավորինս սեղմ ժամկետ, որովհետև այն խոսակցությունները, այն հանրային հայտարարությունները, որ հնչում են և բացասական են ազդում ՍԴ գործունեության վրա, շատ երկար չեն կարող հանդուրժվել։ Ընդամենը գնահատել են սեղմ ժամկետ, որպեսզի այս վիճակը երկար չտևի և հնարավորինս արագ կարողանան ազատվել գործող դատավորներից, և մյուս կողմից՝ այնքան կարճ չլինի, որ գործող դատավորները մտածելու և կշռադատված որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկվեն։ Բայց խորհրդանշական չեմ համարում հոկտեմբերի 31-ը ընտրելը։

– Դուք ի՞նչ կարող եք ասել ի պատասխան այն փաստարկների, որ Հրայր Թովմասյանի ընտրությունը ՍԴ նախագահի պաշտոնում անցել է խախտումներով։

– Առհասարակ այն պաշտոնական անձինք, որոնք խախտումներով են նշանակվում, նշանակման գործընթացում տեղ են գտնում ընթացակարգային խախտումներ, դրանց պաշտպանության մեխանիզմներ օրենսդրորեն կան։ Եվ անհասկանալի է, թե ինչու, եթե իրականում փաստարկը խախտումներն են, դրանք իրավական հարթության մեջ չեն հանգուցալուծվում, այլ հարցը տեղափոխվում է քաղաքական դաշտ։

– Իշխանությունը կարծես թե աղմուկ չի ուզում, ուզում է, որ սոցիալական երաշխիքներ ստանալու տարբերակով հրաժարական տան…

– Այդ դեպքում ես կվստահեի իշխանության բարի միտումներին, եթե մտահոգված են ենթադրյալ խախտումներով։ Եթե նույն հետևողականությամբ բացառեին իրենց իսկ կողմից դատավորի նշանակման գործընթացում խախտումները, իսկ առնվազն երկու խախտում ես ինքս կարող եմ մատնանշել: Առաջին, որ օրենսդրորեն սահմանափակված է մերժված թեկնածուին կրկին անգամ առաջադրելու հնարավորությունը, և երկրորդ խախտումը, երբ հանրային պահանջի ներքո ներդրվում է մրցութային ընթացակարգ, որը պետք է ապահովի հավասարությունը և ամենաարժանավոր թեկնածուներին ընտրելու հեռանկարը, որը խոստումնալից կլիներ մեր երկրի ապագայի տեսանկյունից, իրենք արտամրցութային ընթացակարգերով երկրորդ անգամ առաջադրում են մերժված թեկնածուին։ Հիմա հռետորական հարց՝ եթե իշխանությունը հետևողական է օրենքի խախտումներ թույլ չտալու և խախտում թույլ տված պաշտոնյաներից ձերբազատվելու իր բարի մղումներում, ինչո՞վ է բացատրում իր իսկ թեկնածուին խախտումներով ընտրելը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան