Լևոն Արոնյանը առաջին տեղով ավարտեց արագ շախմատի մրցաշարը
Սենթ Լուիսում շարունկավում է Grand Chess Tour-ը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ կայքից։
Լևոն Արոնյանը առաջին տեղով ավարտեց արագ շախմատի մրցաշարը:
Արագ շախմատի մրցաշարի վերջին օրը նա հաղթեց՝ ԱՄՆ ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, պարտվեց Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Ռապպորտին և ոչ-ոքի խաղացել չինացի Յու Յանյիի հետ:
Այս պահին Արոնյանը 13 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով է առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող Մաքսիմ Վաշյե-Լագրավից՝ Ֆրանսիա:
Այսօր կմեկնարկի բլից շախմատի մրցաշարը, կկայանան առաջին 9 տուրի պարտիաները: