Տարածքներ՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի դիմաց` կնշանակի տարածքներ ոչնչի դիմաց. Վաղարշակ Հարությունյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստան-սփյուռք համաժողովի ժամանակ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի ելույթին, համոզմունք է հայտնում, որ «երբեք հայկական կողմը չի գնա «տարածքներ՝ միջանկյալ կարգավիճակի դիմաց» տարբերակին»:

«Որովհետև եթե մենք գնում ենք դրան, հանձնում ենք տարածքներ, ստանում ենք այն, որ ռազմաքաղաքական հավասարակշռությունը փոխվում է հօգուտ Ադրբեջանի»,- ասում է պաշտպանության նախկին նախարարը՝ շարունակելով. «Ինչո՞ւ, որովհետև եթե մենք հանձնեցինք շրջաններ, կապ չունի՝ ինչ շրջաններ, ապա մենք երկարացնում ենք մեր շփման գիծը, դա կպահանջի ավելորդ ծախսեր Հայաստանի և Ղարաբաղի կողմից, զորքի քանակի, տեխնիկայի ավելացում»:

Ըստ Հարությունյանի՝ տարածքներ հանձնելու դեպքում հայկական կողմը կորցնում է այն դիրքերը, որոնք շահեկան են մեզ համար այսօր և ստանում մի նոր շփման գիծ, ինչը չի բխում Հայաստանի և Ղարաբաղի շահերից: «Դառնում են հասանելի Ղարաբաղի համարյա բոլոր շրջկենտրոնները: Եվ դա փոխում է բալանսը հօգուտ Ադրբեջանի: Եվ եթե Ադրբեջանը հիմա չի գնում կարգավիճակի հարցի լուծմանը, ապա երբ բալանսը փոխվի հօգուտ նրա, կգա՞, ի՞նչ եք կարծում»,- հարց է բարձրացնում Հարությունյանը՝ հավելելով. «Հայկական կողմը դա գիտակցո՞ւմ է, իհարկե գիտակցում է: Դրա համար այդպիսի մոտեցում չի կարող ձևավորվել»:

Նշենք, որ Հայաստան-սփյուռք համաժողովում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասել է. «Խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դրվելու հանգուցալուծումը»:

Նալբանդյանը նաև հավելել է, թե «եռանախագահներն ասում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ինքը որոշի իր ապագան ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ բոլորի համար: Մինչև այդ կամարտահայտության կազմակերպումը, վերջնական կարգավիճակի որոշման նպատակով, ԼՂ-ն պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ, սա նշանակում է, որ հետո կա նաև վերջնական կարգավիճակ»:

Ըստ Վաղարշակ Հարությունյանի՝ տարածքներ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի դիմաց՝ կնշանակի տարածքներ ոչնչի դիմաց: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի նախաձեռնությանը, ապա Վաղարշակ Հարությունյանը «խաբեբայություն» է անվանում այն դժգոհությունը, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելով՝ տնեսական օգուտներ չի ստացել:

«Եթե Ռուսաստանը մեզ չաջակցեր, Հայաստանի ատոմակայանը կկանգեր ու երկրի տնտեսությունը կվերադառնար 1991-96 թվականների ցուրտ ու մութ տարիները: Եթե մենք ԵՏՄ-ից դուրս ենք գալիս, այդ մասին խոսողները պետք է հասկանան, որ ատոմակայանն էլ չի գործելու: Եվ եթե ասում են, թե մենք ոչ մի բան չենք ստացել ԵՏՄ-ից, դա ուղղակի խաբեբայություն է»,- պնդում է նախկին ՊՆ նախարարը:

Ավելին, ըստ Վաղարշակ Հարությունյանի, ՆԱՏՕ-ին ձգտող Վրաստանը անվտանգության որևէ երաշխիք չունի: «ՆԱՏՕ ձգտող մեր հարևանները ոչինչ չունեն, իսկ մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ նույն հարթությունում են, ինչ Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները»:

Մանրամասները դիտեք Factor.am-ի հետ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հարցազրույցում:

Մարինե Խառատյան