Բակո Սահակյանն ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 8-ին ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների: Քննարկվել են Բուլղարիա-Արցախ խորհրդարանական եւ մարդասիրական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Բուլղարիայի խորհրդարանականների այցերն Արցախ կրում են պարբերական բնույթ՝ հույս հայտնելով, որ փոխգործակցությունն էլ ավելի կխորանա ու կընդլայնվի:
Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: