«Երբ իրավունք ունես, պետք է խոսես ու բարձրաձայնես». Կարո Փայլանը պարգևատրվեց ԵՊՀ ոսկե մեդալով (լուսանկարներ)

Լուրեր

12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
Բոլորը

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանին ուսանողները հոտնկայս ու ծափողջույններով դիմավորեցին: «Հարգելի ուսանողներ, ուրախ եմ, որ Հայաստանում եմ, որ առիթ կա ձեզ հետ հանդիպելու: Գիտեք, որ Թուրքիայի քաղաքացի եմ և Մեջլիսի պատգամավոր, առաջին անգամ է, որ որպես պատգամավոր ՀՀ-ում եմ»,- իր խոսքում ասաց Փայլանը:

Ի պատասխան հարցի, թե ինչպես է պատկերացնում Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների խնդիրը, Փայլանը շեշտեց՝ միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է առերեսվել Ցեղասպանության հետ:

«Բայց Թուրքիայի մեջ ժողովրդավար թուրքեր էլ կան, բայց, ցավոք, պետական մոտեցումն այլ է»,- նկատեց նա:

Փայլանն ասաց, որ արդարության ջատագով շատ ընկերներ ունի, սակայն քանի որ մամուլն ազատ չէ, վերջիններիս խոսքը չի դրսևորվում մամուլում:

Փայլանի խոսքով հանդիպում է ունենալու Արտաքին գործերի նախարարի հետ: Իսկ ո՞րն է այն ուժը, որը ստիպում է չնահանջել՝ հարցին Թուրքիայի մեջլիսի պատգամավորը շեշտեց՝ երբ իրավունք ունես, պետք է խոսես ու բարձրաձայնես:

 

Սեդա Ղուկասյան