«Հրապարակ» օրաթերթի հոդվածը անազնիվ շարժառիթներով պայմանավորված քարոզչություն է. Ոստիկանության պարզաբանումը

Լուրեր

12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթի սեպտեմբերի 19-ի համարում և կայքէջում հրապարակվել է հոդված ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց երեխաների մասնակցությամբ ինչ-որ վիճաբանության և ծեծկռտուքի մասին. այս մասին ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: 

Ըստ լրատվամիջոցի՝ ծեծկռտուքի մասնակիցներն են ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողների որդիները: Հոդվածում արված են գուշակություններ «Էրեբունու գողականների շրջանում լարված մթնոլորտի» և «սպասվող առճակատումների մասին»: 

ՀՀ ոստիկանությունն ամբողջությամբ հերքում է տարածված տեղեկատվությունը: ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց անունների հիշատակմամբ ու բացահայտ ստի տարածման եղանակով «Հրապարակի»՝ հանրությանը ներկայանալու գործելակերպը գնահատում ենք որպես ոստիկանության հանդեպ հանրային վստահությունը խարխլելու ճղճիմ ու ժողովրդավարական հասարակությանը հարիր լրատվամիջոցին պատվազրկող ակտ: Նման հոդվածներն առաջին հայացքից ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողներին վերաբերող, սակայն ավելի շատ ՀՀ ոստիկանության համակարգի դեմ ուղղված և անազնիվ շարժառիթներով պայմանավորված քարոզչություն են: 
Հուսով ենք, որ լրատվամիջոցն իր մեջ բավարար «խիզախություն» կգտնի տարածված ապատեղեկատվությունը հերքելու ուղղությամբ:

Լրատվամիջոցին տեղեկացնում ենք, որ բացահայտ կեղծիք հանդիսացող կամ այլ կերպ փաստացի անճշտություն պարունակող տեղեկությունների հրապարակման դեպքում ՀՀ ոստիկանությունը հետևողականորեն, օրենքով նախատեսված բոլոր թույլատրելի միջոցներով հետամուտ է լինելու անճշտությունների հերքմանը: