Վարչապետի հարցով ՀՀԿ-ն որոշում չունի. Կարեն Կարապետյան

Լուրեր

12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
Բոլորը

«Մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանեմ, օֆիցիալ Հանրապետական կուսակցության կարծիքը երբ լինի, հարց տվեք: Դուք կուսակցության օֆիցիալ կարծիքը լսե՞լ եք, ո՛չ, երբ լինի այն ժամանակ կխոսենք»,- այս մասին այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ խոսելով այն մասին, թե ով ի վերջո 2018 թվականին կստանձնի վարչապետի պաշտոնը:

Կարապետյանի խոսքով՝  այդ հարցի հետ կապված ՀՀԿ-ն դեռ որոշում չունի, հենց որոշում կայացվի, այդ մասին կհայտարարվի:

Անդրադառնալով արտագաղթի տեմպերի աճին՝ վարչապետն ընդգծեց՝ «միգրացիոն գործընթացներ բոլոր երկրներում կան, բայց պետք է այնպես անել, որ Հայաստանը դառնա զարգացող, հաջողակ երկիր»:

Factor.am-ը վարչապետից հետաքրքրվեց՝ հավատո՞ւմ է, որ 2040 թվականին Հայաստանի բնակչության թիվը կհասնի 4 մլն-ի՝ այս տեմպերով շարունակվելու պարագայում, Կարապետյանը պատասխանեց. «Այո, եթե մենք տնտեսության աճ ապահովենք, աշխատատեղեր ստեղծենք, եթե այստեղ գործ անելը, շուկան մեծացնելը, ինչի մասին քիչ առաջ խոսում էինք , համարում եմ  հնարավոր»:

Հստակեցնող հարցին՝  այդ ամենը հնարավոր կլինի՞, եթե վարչապետը չլինի կառավարության ղեկին, Կարապետյանն արձագանքեց. «Դա կստացվի , եթե նույնիսկ ես չլինեմ: Եթե ճիշտ քայլենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան