Մալխաս Ամոյանը դարձել է ոսկե մեդալակիր

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Մալխաս Ամոյանը դարձել է ոսկե մեդալակիր։ Ինչպես տեղեկացնում են ՀԱՕԿ մամուլի ծառայությունը, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը եզրափակչում 6:0 հաշվով հաղթել է ուկրաինացի Մաքսիմ Եվտուշենկոյին:

Մալխասը պայքարը սկսել էր ¼ եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով՝ ժամանակից շուտ, առավելության էր հասել թուրք Ահմեդ Յիլմազի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը ԱՄՆ-ը ներկայացնող Ռայմոնդ Բունկերն էր, ում Մալխասը հաղթել է 9։0 հաշվով։ Մրցաշարի 87 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական է լինելու:

Ոսկե մեդալի համար օգոստոսի 4-ին կպայքարեն Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը:

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նույն քաշային կարգում հանդես եկող Արմեն Մելիքյանը պարտվել է: