Մեկնարկել է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 24-րդ միջազգային մրցաշարը
Վանաձորում մեկնարկել է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 24-րդ միջազգային մրցաշարը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ կայքից։
Այս տարի մրցաշարին մասնակցում են Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հունաստանից, Բելառուսից, Քաթարից և Ղազախստանից ժամանած ավելի քան 100 մարզիկ:
Հայ ըմբիշների համար այս մրցաշարն ընտրական է լինելու սեպտեմբերին կայանալիք վարկանիշային ԱԱ-ի համար:
Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 24,000 դոլար։