Նախագահականում խուսափում են համաներման հարցից

Լուրեր

12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
Բոլորը

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանին՝ խնդրելով հստակեցնել, թե արդյոք ՀՀ անկախության 26-ամյակի առիթով հնարավոր է նախագահի կողմից համաներում հայտարարվի։ Նախագահի մամուլի քարտուղարը, սակայն, հարցման պատասխանում ներկայացրել էր միայն համաներում հայտարարելու ընթացակարգը:

«Համաներում հայտարարում է Ազգայի Ժողովը՝ հանրապետության նախագահի առաջարկությամբ։ ՀՀ նախագահի առաջարկությունը Ազգային Ժողովին ներկայացնելու մասին հանրությունը տեղեկանում է ԱԺ կանոնակարգով սահմանված կարգով»,- ասված է Վլադիմիր Հակոբյանի կողմից ուղարկված պատասխանում։

Այս պատասխանը ստանալուց հետո կրկին գրավոր հարցմամբ դիմեցինք Վլադիմիր Հակոբյանին՝ խնդրելով հստակեցնել, թե արդյոք Հայաստանի անկախության 26-ամյակի առիթով նախագահը համաներման առաջարկություն ներկայացնելո՞ւ է խորհրդարան, և եթե այո՝ Քրեական օրենսգրքով դատապարտված մինչև քանի՞ տարվա ազատազրկում նախատեսող արարքներ կատարած անձանց վրա այն կարող է տարածվել։ Այսօր, սակայն, նախագահի խոսնակից պատասխան ստացանք, որ «թեմայի հետ կապված այլ ասելիք չունի»:

«Նախորդ հարցման պատասխանում իմ կողմից պարզաբանվել է համաներման հետ կապված հարցը և այդ թեմայի շուրջ այլ ասելիք չունենք։ Խնդրում եմ որպես այս հարցման պատասխան դիտարկել ձեզ ուղարկված նախորդ հարցման պատասխանը»,- ասված է Հակոբյանի պատասխանում:

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նախագահի կողմից համաներման առաջարկություն ներկայացվե՞լ է խորհրդարան, ինչին Թովմասյանը պատասխանեց․ «Իմ ունեցած տեղեկություններով` ոչ»: Ապա հավելեց, թե տեղյակ չէ այդ մասին։

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի` անկախության 25-ամյակի առիթով կրկին ակտիվացել էին համաներում հայտարարելու մասին խոսակցություններն ու մամուլի հրապարակումները, սակայն սպասված համաներումն այդպես էլ իրականություն չդարձավ: Հայաստանում վերջին անգամ համաներում հայտարարվել է 2013 թվականին՝ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ։ Հանրապետության նախագահի կողմից սովորաբար համաներում հայտարարվում է պետական տոների ժամանակ՝ որպես մարդասիրության դրսևորում։

Սեդա Ղուկասյան