Ինչո՞ւ է հեմոդիալիզի գործում ներգրավված ՊՎԾ նախկին աշխատակից Գևորգ Խաչատրյանը ժամանակին հեռացվել ՊՆ-ից․ նոր մանրամասներ

Լուրեր

27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացի վերահսկողության վարչության նախկին գլխավոր մասնագետ  Գևորգ Խաչատրյանը, որն անցնում է հեմոդիալիզի սարքավորումների քրեական գործով, Պաշտպանության նախարարությունից մի քանի տարի առաջ աշխատանքից հեռացվել է թույլ տված կոպիտ խախտումների պատճառով: Այս մասին Factor.am-ին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից:

Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՊՆ-ից  հայտնում են, որ 2014 թվականի հունվարի 10-ին Գևորգ Խաչատրյանը նշանակվել է 73014 զորամասի բժշկական սարքավորումների վերանորոգման բաժնի պետ: Սակայն Գևորգ Խաչատրյանն աշխատանքից ազատվել է «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն: Օրենքի այս կետը սահմանում է պայմանագրի՝ զինվորական ծառայության անցման պայմանները չկատարելը կամ զինծառայողի պատիվն արատավորող արարք կատարելու դեպքերը:

Պաշտպանության նախարարությունը մանրամասնելով՝ Factor.am-ին տրամադրված գրավոր պատասխանում նշում է, որ Գևորգ Խաչատրյանի թույլ տված չարաշահումների հետևանքով ծառայողական քննություն է նշանակվել: ««SIEMENS» թվային ստացիոնար սարքավորման վերանորոգման կատարված աշխատանքների արժեքների գնահատման ընթացքում արձանագրված գերագնահատված փաստերի վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության կողմից անց է կացվել ծառայողական քննություն»,- ասված է նախարարության պատասխանում:

Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ վերը նշված սարքավորման վերանորոգման աշխատանքների տեխնիկական բնութագրերը Գևորգ Խաչատրյանի կողմից կազմվել են սխալ, աշխատանքների կազմակերպման և ընթացավորման ժամանակ թույլ են տրվել կոպիտ խախտումներ, որի հիման վրա զինծառայողն արձակվել է զինվորական ծառայությունից:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և այլ հոդվածներով։ Մասնավորապես, հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործով մեղադրանք էր առաջադրվել ծառայության աշխատակիցներից՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանին և բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանին, որոնք ստորագրությամբ ազատ են արձակվել։ Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին:

Factor.am-ն ապրիլի 24-ին գրել էր, որ  ՊՎԾ աշխատակիցների գործով ստորագրությամբ ազատ արձակված Գևորգ Խաչատրյանը ազատության մեջ հայտնվելուց հետո փոխել է իր հեռախոսահամարը, բնակության հասցեն, ինչպես նաև հրաժարվել է փաստաբանական ծառայությունից: Նա աշխատանքից ազատվել է, իսկ ազատման դիմումը փոստի միջոցով է ուղարկել ՊՎԾ:

Հավելենք, որ հեմոդիալիզի աղմկահարույց գործի հիմքում հենց Գևորգ Խաչատրյանի, ինչպես նաև Սամվել Ադյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ցուցմունքներն են։

Նարեկ Կիրակոսյան