Ինչո՞ւ է Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ աշխատակիցների գործով կարևոր դերակատարը դարձել անհասանելի

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով ՊՎԾ աշխատակիցների գործով ստորագրությամբ ազատ արձակված Գևորգ Խաչատրյանը ազատության մեջ հայտնվելուց հետո փոխել է իր հեռախոսահամարը, բնակության հասցեն, ինչպես նաեւ հրաժարվել է փաստաբան Արման Արզումանյանի ծառայություններից։ Նրա գործով հանրային պաշտպան է ներգարվվել՝ Սիրուշ Հարությունյանը։

Լուրը փորձեցինք ճշտել Խաչատրյանի պաշտպան Սիրուշ Հարությունյանից: «Ես տեղեկություն չունեմ, այդպես մանրամասն չեմ կարող ասել, ես իր հետ խոսում եմ, փոխված համարն է, թե չէ՝ ասել չեմ կարող, բայց մեր կապը կա»,- փոխանցեց նա։

Նշենք, որ Խաչատրյանի նախկին հեռախոսահամարն անընդմեջ անհասանելի է։

Մեր տեղեկություններով՝ ազատության մեջ հայտնվելուց հետո Գևորգ Խաչատրյանն ընդհանրապես մեկուսացել է, այն աստիճան, որ անգամ իր աշխատանքից ազատվելու դիմումը անձամբ չի ներկայացրել աշխատավայր, այլ այն ուղարկել է ծրարով։ Այս փաստն, ի դեպ, մեզ հետ զրույցում հաստատեցին ՊՎԾ-ից։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) գնումների գործընթացների վերահսկողության վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և այլ հոդվածներով։ Մասնավորապես, հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործով մեղադրանք էր առաջադրվել ծառայության աշխատակիցներից՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանին և բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանին, որը ստորագրությամբ ազատ է արձակվել։

Սամվել Ադյանն էլ, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվի վաղը, քանի որ լրանում է նրա կալանքի տակ գտնվելու երկամսյա ժամկետը։ Իսկ դատարանը օրերս մերժեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը՝ Ադյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։

ՊՎԾ պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու մասին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին, նրա լիազորությունները կասեցվել են:

Ի դեպ, Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների հետ նույն գործի շրջանակներում կալանավորված «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը նույնպես ազատ է արձակվել:

Լիլիթ Շաբոյան