Նիկոլ Փաշինյանն էլ «բուդկայի» նման սեփականաշնորհել է Սերժի օլիգարխներին. Զարուհի Փոստանջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.03.2026 | 11:56
ԲՏԱ նախարարը հանդիպել է ամերիկյան Synopsys-ի ներկայացուցիչների հետ
28.03.2026 | 11:33
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Վանաձորում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2026 | 11:17
Փաշինյանը ավտոերթով մեկնելու է Գյումրի
28.03.2026 | 11:00
Մինչև 5 միլիոն դրամ զեղչ․ Art-Residence-ի հատուկ առաջարկը՝ TOON EXPO-ում
28.03.2026 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 28-ի դրությամբ
28.03.2026 | 10:14
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
28.03.2026 | 09:51
«Կանազ»-ի հրդեհի դեպքով 3 անչափահաս է ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ
27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
Բոլորը

Այս մեկ տարվա ընթացքում նոր Կառավարությունն այդպես էլ չմշակեց հստակ բնապահպանական հայեցակարգ, որի բաղադրիչների մեջ է մտնում նաև անտառպահպանությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Իջևան քաղաքում տիրող իրավիճակին։

Ըստ Փոստանջյանի՝ հենց այդ հայեցկարգն էլ պետք է հուշեր՝ ինչպես վարվել այն օրինազանցների հետ, որոնք անտառի ծառերը հատում են։

«Չունենալով այդպիսի հայեցակարգ՝ ուղղակի հատվածային մոտեցում է ցուցաբերվում, ինչն էլ նշանակում է, որ այդպես հարցը չի լուծվի։ Մարդիկ հանապազօրյա հաց վաստակելու կարիք ունեն, մյուս կողմից էլ՝ բնապահպանական խնդիրները։ Այս երկու խնդիրներն էլ լուծված չեն»,- ասաց Փոստանջյանը։

Ինչ վերաբերում է տեղի ունեցած բախումներին, ապա, ըստ Զարուհի Փոստանջյանի, իրավապահները գնացել էին ոչ թե խնդրի, այլ հետևանքի հետևից, և անգամ չէին պատկերացնում, թե ինչպես պետք է ուժ կիրառել։

Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս տված հարցազրույցին՝ նշելով.  «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հրայր Թովմասյանը բուդկայի նման սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը: Բայց ինքն էլ «բուդկայի» նման սեփականաշնորհել է Սերժի օլիգարխներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան