Դուք ինձնից նման բան հավատո՞ւմ եք. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ինձնից նման բան հավատո՞ւմ եք»,- անդրադառնալով օրեր առաջ Factor TV-ի այն հրապարակմանը, որտեղ «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Խաչատուր Զոհրաբյանը ԵԿՄ ղեկավարին և միությանը մեղադրում էր իրենց գիտությամբ մարտական հերթապահության ժամանակ թմրանյութերի շրջանառության, զինվորի սննդի և զենքերի գոյացման դեպքերին, ասաց Սասուն Միքայելյանը։

Լրագրողները ԵԿՄ ղեկավարից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք առերեսում եղել կամ հարցաքննվե՞լ է վկայի կարգավիճակով, Միքայելյանը բացասական պատասխան տվեց.

«Գործը Քննչական կոմիտեում է, ես չեմ էլ ուզում մեկնաբանեմ։ Ինքը (նկատի ունի կալանավորը-խմբ․) քննիչների, գաղութում, բոլոր վրա գրում է։ Չգիտեմ՝ ինչ-որ տարօրինակություն կա»։

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է գործը «քնած տեղից» նորից կենդանացնում է «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որ ցույց տա՝ բոլորի դեմ «կոմպրոմատներ» ունի, Միքայելյանն ասաց.

«Ես իմ կյանքի կեսը, ավել, ծառայել եմ ու ծառայում եմ այսօր իմ երկրին, իմ ժողովրդին»։

Հիշեցնենք՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Խաչատուր Զոհրաբյանն օրեր առաջ Factor TV-ի էր զանգել և նշել, որ իրեն տեղեկացրել են՝ առաջիկայում Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանի հետ կառերեսվի։ Պատճառը, ըստ կալանավորի, իր կողմից դեռևս անցած տարեսկզբին ներկայացված հաղորդումն է.

«Սասուն Միքայելյանը տեղյակ է եղել, թույլ է տվել, որ սահմանապահ, այսինքն՝ ԵԿՄ ջոկատի անդամները զինվորի համար նախատեսված ուտելիքը իջեցնեն իրենց տներում և գյուղի մեջ, կամ չգիտեմ՝ ռայոնի, քաղաքի մեջ վաճառեն 300 դրամով։ Էդ՝ մեկ։ Թմրանյութերի վաճառքով են զբաղված եղել, Սասուն Միքայելյանը տեղյակ է եղել ու ոչ մի բան չի արել, որպեսզի կանխի»։

 

Զոհրաբյանը պնդում էր՝ այս ամենին ինքն անձամբ է ականատես եղել, երբ ջոկատի կազմում Կապանի զորամասերից մեկում մարտական հերթապահություն է իրականացրել։

«Ապօրինի կերպով նաև զենքեր էին մաս-մաս իջեցնում իրենց տներ, որպեսզի «օբշի» սարքեն ինչ-որ մի հատ զենք ու էդ վաճառեն։ Առանց ակցիզի սիգարետների վաճառք Կապանի զորամասերում, որտեղ որ այդ սիգարետը եղել ա 250 դրամ, դրանք սահմանապահներին՝ ժամկետային սահմանապահներին վաճառել են 550 դրամով»։

Factor TV-ն մինչ այս փորձել էր Սասուն Միքայելյանից մեկնաբանություն ստանալ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան էին մնացել, անարդյունք էր եղել նաև մեր նկարահանող խմբի այցը ԵԿՄ։ Ավելի ուշ Միության ղեկավարին ուղղված մեղադրանքներին անդրադարձել էր գրասենյակի մամուլի խոսնակ Լիլիա Պողոսյանը՝ ամբողջությամբ հերքելով Զոհրաբյանի հայտարարությունները՝ դրանք «սուտ մատնություն» որակելով.

«Չեմ կարծում, որ այդ մեղադրանքները բավարար հիմքեր ունեն, քանի որ այդ մարդը երևի ինքն իր հետ խնդիր ունի, իրեն էլ ոչ մեկ չի տեսել այդ դեպքից հետո: Ոչ մի անգամ որևէ խնդիր չի եղել, խնդիրների դեպքում արագ արձագանքում եղել է, լուծվել են, բայց բանը չի հասել նման վարկաբեկող մեկնաբանությունների: Բոլորի վրա գրում է, անհայտ ինչ-որ անունների մասին խոսում է»։

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Զոհրաբյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիմքով 2025 թվականի հունվարի 8-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու վայրում, ինչպես նաև առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելու հոդվածների հատկանիշներով։ Այլ մանրամասներ հայտնել իրավապահ կառույցը հրաժարվել էր։

Ռոզա Վարդանյան