Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 

Լուրեր

26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության բանտարկված նախագահ Ալի Քերիմլիի որդին՝ Թուրքել Քերիմլին, կարևոր հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարությունում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Ալի Քերիմլիի և այլ քաղբանտարկյալների գործերը, ինչպես նաև Ադրբեջանում մարդու իրավունքների և քաղաքական իրավիճակի հարցեր։

Ավելի վաղ Թուրքել Քերիմլին հանդիպել էր ամերիկացի սենատոր Փիթեր Ուելչի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել էր  Ալի Քերիմլիի կեղծ մեղադրանքներով ձերբակալությունը և Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակը։ Թուրքել Քերիմլին նաև սենատորին տեղեկացրել է Ադրբեջանում շարունակվող բռնաճնշումների և ընդդիմադիր Թոֆիգ Յագուբլուի վիճակի մասին։

Քննարկվել են նաև բանտարկված լրագրողների, AbzasMedia, Toplum TV, Meydan TV ընկերությունների աշխատակիցների, մարդու իրավունքների պաշտպան Անար Մամեդլիի և քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործերը։

Ալի Քերիմլին և կուսակցության պատգամավոր Մամեդ Իբրահիմը կալանքի տակ են 2025 թվականի նոյեմբերի 29-ից: Նրանք մեղադրվում են պետության սահմանադրական կառուցվածքը բռնի կերպով փոխելուն ուղղված գործողությունների մեջ: Նրանց ձերբակալությունը կապված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի շուրջ անցկացված լայնածավալ հետաքննությունների հետ: Ընդդիմությունը և նրա կողմնակիցները պնդում են, որ այս ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի:

Միջազգային մարդու իրավունքների կազմակերպությունները և դիտորդներն այս ձերբակալությունները գնահատել են որպես քաղաքական բռնաճնշումների օրինակ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի