Իմ դեմ կազմակերպված էր. Ալեն Սիմոնյանը` հայհոյախառն միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադարձել է Ազգային ժողովի շենքի մոտ երեկ տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ այն կազմակերպված սադրանք էր իր դեմ։ 

«Ես գիտեմ՝ որտեղից է ուղղորդված։ Այսինքն գալ, որդեկորույս, անհայտ կորածների ծնողների, բարեկամների մեջ խառնվել և քաղաքական նպատակ հետապնդել, գալ հեռախոսը միացնել և ուղիղ եթերով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին սեռական բնույթի հայոյանքներ հնչեցնել։ Էդ ո՞նց է ստացվում, ես քաղաքացի չե՞մ։ Ես կարծում եմ, որ երկու կամ երեք սուբյեկտ կա, որ կարող է դրա պատասխանը տալ»,- ՔՊ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ոչ մի ափսոսանքի խոսք չկա»,- միջադեպի վերաբերյալ Factor TV-ի հարցադրմանն ի պատասխան ասաց Սիմոնյանը։ 

ԱԺ նախագահի խոսքով՝ առաջին հերթին իրավապահներն են, որոնք պետք է պարզեն՝ արդյոք որևէ կողմի գործողություններում իրավախախտում կա։ 

«Երկրորդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, երեկ շատ շնորհակալություն եմ հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք աջակցության խոսքեր էին գրել ինձ իմ նկատմամբ այդ հարձակումից հետո։ Ես կարծում եմ, որ նույնիսկ ամենածայրահեղ ընդդիմադիր կայքերի մեկնաբանությունների մեջ ՀՀ ժողովուրդը իր գնահատականը տվել է։

Եվ երրորդ սուբյեկտն արդեն իմ կուսակցությունն է, եթե իմ կուսակցությունը կգտնի, որ այդտեղ խախտում կա, դրա մասին կասի։ Այս պահին նման քննարկում չկա։

Հերի՛ք է մեզ դեմ տաք, որ դուք պաշտոնյա եք, դուք ԱԺ նախագահ եք, և համարեք, որ կարելի է Ալենին, մյուսին, մյուսին ամեն ինչ ասել։ Չի՛ լինելու, ես ասել եմ, որ որևիցե մեկը թող չխաբվի մեր դաստիարակությանը, մեր կանոնագրքին, օրենքի նկատմամբ հարգանքին։ Սա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք էր»,- ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ միջադեպի կենտրոնում է հայտնվել։ Այն տեղի է ունեցել խորհրդարանի շենքի հարևանությամբ՝ Դեմիրճյան փողոցում։ 44-օրյա պատերազմի մասնակիցների հարազատները պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջով ԱԺ-ի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ էին հավաքվել։

Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, որ անհետ կորած զինծառայողների ծնողներից երկուսը նրան հարցեր են ուղղում, խոսակցությունը հարթ չի ընթանում, ԱԺ նախագահը հեռանում է։ Հետո, ըստ հրապարակված կադրերի, որոշ հեռավորության վրա տեղի է ունենում մեկ այլ քաղաքացու հետ միջադեպը։ Հնչած սեռական բնույթի հայհոյանքին ի պատասխան թիկնազորի ուղեկցությամբ քայլող ԱԺ նախագահը իր հերթին սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում ու հեռանում։ 

Միջադեպի վայրից հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ բերման են ենթարկում «Համահայկական ճակատ»-ի նախագահ Արսեն Վարդանյանին։ 

Ավելի ուշ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է իր մասնակցությամբ հայհոյախառն միջադեպին։ 

Ալեն Սիմոնյանը տեսանյութում ուղիղ չի ասել, որ ինքը ևս սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում, նա նաև ներողություն չի խնդրել։

Նշենք, որ Ալեն Սիմոնյանի պահվածքը, փաստացի, խախտել է ՔՊ կուսակցության էթիկայի կանոնագիրքը, որին կուսակցության անդամները պետք է խստորեն հետևեն։ 

Մասնավորապես, կանոնագրքի 4-րդ գլխի համաձայն՝ «ՔՊ կուսակցության անդամները պարտավոր են հարգալից և արժանապատիվ վերաբերմունք դրսևորել բոլոր անձանց՝ միմյանց, գործընկերների, քաղաքական հակառակորդների և քաղաքացիների հետ հարաբերություններում, մերժել ատելության խոսքը, վիրավորանքը, ոտնձգությունը, ահաբեկումը կամ որևէ այլ ճնշման ձև՝ ինչպես առերես, այնպես էլ ՝ առցանց հաղորդակցության ընթացքում։

Մանրամասները` տեսանյութում։