Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իսպանիայում 25-ամյա Նոելիա Կաստիլյո Ռամոսը ենթարկվել է էվթանազիայի, որի համար նա պայքարում էր գրեթե երկու տարի, հաղորդում է El Pais-ը։ Էվթանազիան կատարվել է կատալոնական Սանտ Պերե դե Ռիբես քաղաքի բժշկական հաստատությունում։ Աղջիկը նախկինում հայտարարել էր, որ չի ցանկանում տեսնել իր ընտանիքին և ընկերներին գործողության ընթացքում, գրում է Meduza-ն։

«Ես ասել եմ իմ ընտանիքին, որ նրանք հրավիրված են հրաժեշտ տալու, բայց ոչ այն ժամանակ, երբ ես պատրաստվում էի ներարկում ստանալ։ Ես չեմ ուզում, որ որևէ մեկը ներսում լինի, ես չեմ ուզում, որ նրանք տեսնեն, թե ինչպես եմ փակում աչքերս»,- նրա խոսքերն է մեջբերում El Pais-ը։

«Մենք աղոթում ենք նրա հոգու և նրա ընտանիքի համար։ Թող նա հանգչի խաղաղությամբ»,- գրել է ծայրահեղ կաթոլիկ «Abogados Cristianos» կազմակերպությունը սոցիալական ցանցերում։

«Abogados Cristianos»-ն աջակցել է Նոելիա Կաստիլյո Ռամոսի հորը, որը փորձել է կանխել նրա էվթանազիան։ Կազմակերպության ակտիվիստներն «աղոթքի հսկողություն» են անցկացրել բժշկական հաստատության դիմաց, որտեղ աղջիկը սպասում էր գործողությանը։

Նոելիա Կաստիլյո Ռամոսը դարձել է Իսպանիայում ամենաերիտասարդ մարդը, որը ենթարկվել է էվթանազիայի։ Այս գործողությունը երկրում օրինական է 2021 թվականից։ Նա դրա համար թույլտվություն է ստացել 2024 թվականին։

Նոելիա Կաստիլյո Ռամոսի հայրը, սակայն, ապահովել է  ընթացակարգի ժամանակավոր կասեցումը։ Նա պնդում էր, որ իր դուստրն ի վիճակի չէ ինքնուրույն որոշումներ կայացնել ցավի, դեղորայքի և հոգեկան վիճակի պատճառով։ Սակայն դատարաններն ու բժշկական հանձնաժողովները, ի վերջո, եզրակացրել են, որ նա լիովին իրավասու է դա անել։

Ըստ El Pais-ի՝ Նոելիա Կաստիլյո Ռամոսը ստիպված է եղել սպասել 601 օր՝ իր կյանքին կամավոր վերջ տալու իր իրավունքն իրականացնելու համար։

Նոելիա Կաստիլյո Ռամոսի ծնողները կախվածություն են ունեցել թմրանյութերից, կորցրել են իրենց տունը և ամուսնալուծվել։ Նա 12 տարի ապրել է ապաստարաններում։ Չափահաս դառնալուց հետո նրան տեղափոխել են սոցիալական կենտրոն, որտեղ նրան խմբակային բռնաբարության են ենթարկել։ Դրանից հետո Նոելիա Կաստիլյո Ռամոսը մի քանի անգամ ինքնասպանության փորձ է արել։ Մի անգամ նա ցատկել է պատուհանից։ Աղջիկը ողջ է մնացել, բայց նրա ձեռքերն ու ոտքերը կաթվածահար էին։ Նա երկար ժամանակ տառապել է մշտական ​​ցավերից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի