Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Պորտուգալիայի եպիսկոպոսների ժողովը հաստատել է քահանաների կողմից սեռական բռնության զոհերի համար ֆինանսական փոխհատուցման 78 դիմումներից 57-ը: Հատկացվել է ավելի քան 1,6 միլիոն եվրո: Մեկ անձի համար առավելագույն գումարը 45,000 եվրո է, նվազագույնը՝ 9,000 եվրո: Առնվազն 10 դիմում դեռ քննության փուլում է, և 11-ը մերժվել է, գրում է The Insider-ը։

Նշվում է, որ դիմումները կարող են մերժվել մի քանի պատճառներով․ եթե գործն արդեն փակվել կամ արխիվացվել է Սուրբ Աթոռի որոշմամբ, եթե դիմորդը դեպքի պահին չափահաս է եղել և չի համարվել խոցելի չափահաս, կամ եթե մեղադրյալը հոգևորականության անդամ չի եղել կամ եկեղեցական գործառույթներ չի կատարել։

«Մենք կցանկանայինք առաջին հերթին դիմել այս բռնությունների բոլոր զոհերին։ Մենք դա անում ենք խորը հարգանքով նրանց ցավի նկատմամբ և գիտակցելով, որ գործ ունենք խորը վերքերի հետ, որոնք մշտական ​​​​հետք են թողել նրանց կյանքում։ Մենք ընդունում ենք նրանց կրած տառապանքների ամբողջ լրջությունը, որոնք հաճախ տարիներ շարունակ լռության մեջ են մնացել։ Մենք անկեղծորեն գնահատում ենք նրանց կողմից մեզ վստահված վկայությունները և կրկին ներողություն ենք խնդրում պատճառված բոլոր վնասների համար»,- ասվում է եպիսկոպոսների հայտարարության մեջ։

Երեխաների և խոցելի մեծահասակների նկատմամբ սեռական բռնության դեպքերը քննող հանձնաժողովը պարզել է, որ վերջին 70 տարիների ընթացքում քահանաների կողմից բռնության զոհ է դարձել առնվազն 4,815 մարդ։ 2024 թվականին Պորտուգալիայում ստեղծվել է հատուկ հիմնադրամ՝ բռնության զոհերին փոխհատուցում տրամադրելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի