ՍԴ անդամ-դատավոր տեխնիկական վրիպակի վրա կառուցված հայտնի իրավական դիրքորոշումը արհեստածին է և փակուղային․ Հովհաննես Մանուկյան

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է Արդարադատության նախկին նախարար եւ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը․

-Պարո՛ն Մանուկյան, նախօրեին հայտնի դարձավ, որ Մատաղիսի գործի կասեցումը վերացվել է եւ այն ուղարկվել է ԱԱԾ՝ քննությունը վերսկսելու։ Դուք, որպես Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, նկատելի դերակատարություն եք ունեցել այս գործում։ Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը։

-Այո՛, այդ գործի քննության ժամանակ ես Վճռաբեկ դատարանի նախագահն էի, բայց անձամբ որպես դատավոր չեմ մասնակցել գործի քննությանը՝ վճռաբեկության կարգով։ Փաստն ինքնին գնահատելն անիմաստ եմ համարում, քանզի քրեական դատավարությունը էմոցիոնալ գնահատականների նկատմամբ անտարբեր է, իսկ իրավական գնահատական տալու համար տեղեկություններս բավարար չեն։ Հարցին տիրապետում եմ այնքանով, որքանով հասու եմ զուտ հրապարակային աղբյուրներին։

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ  Մատաղիսի գործով լինեն նոր՝ շրջադարձային բացահայտումներ։

-Ոչ կարող եմ բացառել, ոչ հնարավոր համարել։ Քննությունը ցույց կտա։ Մի բան ակնհայտ է, որ ժամանակի հետ առավել բարդ է դառնում քրեական գործերով հանցագործությունների իրական փաստերի բացահայտումը։

-Երեկ «Իրավական ուղի» ՀԿ-ն հրապարակեց Վենետիկի հանձնաժողովի՝ 119-րդ նիստի արձանագրության վերաբերյալ սահմանափակ տարածման մի փաստաթուղթ, որը բուռն քննարկումների ալիք բարձրացրեց։ Շատ քննարկվեց հատկապես այն հարցը, թե ինչպես է այդ փաստաթուղթը հայտնվել այն հրապարակողի տիրապետման ներքո։ Մեզ հետ զրույցում Ռ․ Մելիքյանը նշել էր, որ դա իրենց եվրոպացի գործընկերներից մեկն է տվել, սակայն փաստաբան Տիգրան Եգորյանն էլ մեզ հետ զրույցում պնդեց, որ դա Վենետիկի հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանի եւ Գագիկ Հարությունյանի անմիջական ջանքերով է հրապարակվել, ավելին, նա պնդեց որ այդ անձինք ՀՀԿ-ի քարոզչությունն են իրականացրել եւ ՀՀ իշխանությունը պետք է հարց բարձրացնի նրանց հետագա գործունեության հետ կապված։

Դուք ի՞նչ տեսակետ ունեք․ ի վերջո՝ այդ փաստաթղթի հրապարակման փաստն է ավելի կարեւոր, թե ինքնին՝ փաստաթղթի գոյությունն ու դրանում տրված գնահատականները։

– Հրապարակման փաստը պիտի առավելապես իշխանություններին հետաքրքրի այն համատեքստում, թե արդյոք այստեղ ինչ-որ քաղաքական ուժեր կամ խմբեր իրենց այլ քաղաքական շահերը հետապնդել են,  թե ոչ, և այդ հարցում Վենետիկի հանձնաժողովում մեր երկրի ներկայացուցիչները դերակատարություն ունեցել են, թե ոչ։ Ինձ այդ հարցն առանձնապես չի հետաքրքրում։ Ես առավելապես կարևորում եմ հանձնաժողովի գնահատականները՝ սպասվելիք ռեֆորմների բովանդակային ուղղությունների մասին։

-Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը փաստաթղթում առկա գնահատականների շուրջ։ Մասնավորապես, որ Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդված) Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» և «աներկբա»։

-Թերևս այդքան էլ «հստակ» չէ, բայց, կարծես, «աներկբա» է։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա առանց հանձնաժողովի եզրակացության էլ պարզ էր, որ «սահմանադրական դատարանի անդամ» և «սահմանադրական դատարանի դատավոր» հասկացությունների կիրառման՝ սահմանադրության մեջ առկա հնարավոր տեխնիկական վրիպակի վրա կառուցված հայտնի իրավական դիրքորոշումը արհեստածին է և փակուղային։ Քաղաքական տեսանկյունից նման հրապարակային հարցադրումը և դրա հետևանքներն առավելապես վնաս էին իշխանությանը։ Կարծում եմ՝ հարցն այդպես էլ կմնա օդում կախված։

– Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ են գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը։ Վենետիկի հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ։ Ին՞չ կասեք այս մասին։

– Փաստորեն՝ Վենետիկի հանձնաժողովն էլ է մտահոգ (ժպտում է)… Ես այս հարցը փակված կհամարեի, չեմ կարծում, որ հետագա զարգացումներ կլինեն իրավական այս թեզի կենսագործման ուղղությամբ։

– Նույն այդ փաստաթղթի համաձայն՝ Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։

Ըստ Ձեզ՝ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել ՀՀ իշխանությունների դիրքորոշման փոփոխությունը, եթե, իհարկե, այս փաստաթղթի հավաստիությունը համարում եք անհերքելի։

-Փաստաթղթի հավաստիության մասին կասկած չի հնչել, կարծում եմ, նման խնդիր չկա։ Իշխանության մոտեցումների փոփոխության մասով ասեմ, որ նախ՝ իշխանության վերջնական ձևակերպված դիրքորոշումը որևէ մեկը չի տեսել, որ հիմա էլ խոսենք դրա փոփոխության մասին։

Ի սկզբանե հնչել է վարչապետ Փաշինյանի տեսակետը՝ որպես քաղաքական ազդակ, այնուհետև սկսվել են տարբեր մակարդակներում և ֆորմատներով հրապարակային և փակ քննարկումներ։

Կարծում եմ՝ պրոցեսն աշխատանքային է, նորմալ եմ գնահատում, կհղկվի և կբյուրեղացվի դեռևս գաղափարը։ Այդ թվում՝ նաև Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումների լույսի ներքո։

– Արդարադատության նախարարությունն, արձագանքելով այս փաստաթղթի հրապարակմանը, հայտարարել է, թե   հաստատակամ են իրենց մոտեցման մեջ, ըստ որի՝ դատական համակարգի բարեփոխման առանցքում լինելու են դատավորի գույքի, եկամուտների ծախսերի, շահերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումն ու բարեփոխումը: Ուստի, այս առումով որևէ խզում նախկինում արված հայտարարությունների և Վենետիկի հանձնաժողովի զեկույցի միջև չկա: Դուք այստեղ չե՞ք տեսնում հետընթաց․ կոնկրետ վեթինգի մասին խոսք չկա հայտարարության մեջ։

-Ես առաջընթացը դեռ չեմ տեսել, որ ասեմ՝ կա հետընթաց, թե ոչ։ Հնչել են գաղափարներ, քննարկվել են տարբեր ինստիտուտներ՝ աշխարհի շատ երկրներում կիրառված (ի դեպ, որևէ հեծանիվ որևէ մեկը Հայաստանում այս թեմաներով չի հայտնագործել և, ինչպես վեթինգը, այնպես էլ այլ քննարկվող գաղափարներ  հայկական ֆենոմեն չեն), և բարեփոխումների հեղինակների պատասխանատվությունն է այդ գաղափարների բյուրեղացումը, դրանց գրագետ տեղայնացումը և հմուտ կիրառումը։ Կապրենք՝ կտեսնենք։

 -Այնուհանդերձ, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը՝ որպես արդարադատության նախկին նախարար եւ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ։  Ի վերջո՝ պե՞տք է վեթինգ իրականացնել դատական համակարգում, թե ոչ։

-Իմ կարծիքը հիմնված է այն համոզման վրա, որ պետք է սկսել սահմանադրական փոփոխություններից։ Իմ գնահատմամբ՝ դատական իշխանության ձևավորման և գործունեության սահմանադրական հիմունքները պետք է վերանայել։ Առանց դրա բարեփոխումներն արդյունավետ չեն լինի։ Վեթինգը բալասան չէ, այն ահռելի գործիքակազմի գործիքներից մեկն է միայն, որի կիրառումը պետք է զգուշությամբ և կշռադատված լինի։

 

Աղավնի Սուքիասյան