«Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը փաստաթղթում արտացոլված չէ»․ իրավաբանները՝ տարածված փաստաթղթի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
Բոլորը

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունն այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, որտեղ նշվում է, որ Հայաստանի իշխանություններն Եվրախորհրդի պատվիրակության հետ զրույցում ընդունել են, որ գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելու կարիք չկա։ Փաստաբան Արամ Վարդևանյանը միշտ էր ասում՝ դատական համակարգի վեթինգ պետք չէ, պետք է պարզապես ավելի ակտիվ օգտագործել դատավորների կարգապահական պատասխանատվության միջոցները։

«Տրամաբանությունն այնպիսին է, որ վեթինգը ոչ միշտ է լավագույն գործիքը։ Սա Վենետիկի հանձնաժողովը նախկինում էլ միշտ արտահայտել է, այն ծայրահեղ միջոց է»,- ասում է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Փոխարենը Հայաստանի իշխանությունները, ըստ հրապարակված արձանագրության, Եվրախորհրդի պատվիրակությանը տեղեկացրել են, որ վեթինգի փոխարեն լինելու է դատավորների պատասխանատվության այլ գործիք․ «Վենետիկի հանձնաժողովի և Հայաստանի իշխանության ներկայացուցիչների կողմից հենց դա էլ արձանագրվել է, որ կարգապահական պատասխանատվության միջոցներն ավելի ակտիվ են օգտագործվելու, նաև զուգակցվելու են գույքի և եկամտի հայտարարագրերի հետ։ Այսինքն, եթե կնկատվի մի ակնհայտ անհամատեղելիություն կամ անհամապատասխանություն, այդ դեպքում լինելու է կարգապահական պատասխանատվության հետևանք»։

Պարոն Վարդևանյանը փաստաթղթում տեսել է նաև Սահմանադրական դատարանի անդամներին դատավոր անվանելու հստակ պահանջ, փաստաթղթում Սահմանադրական դատարանի անդամները մի քանի անգամ նշվում են որպես դատավոր։

«Կարծես թե Վենետիկի հանձնաժողովը փորձել է սպառել այս անդամ-դատավոր բառախաղը, որն ի սկզբանե ներկայացվում էր, որ դա սահմանադրական նորմի մեկնաբանման ձևը չէ, մեթոդը չէ, պետք չէ պրիմիտիվացնել Սահմանադրությունը և 213 հոդվածին էր հղում տրվել, որտեղ նշված է, որ անդամները տրանսֆորմացվել են կամ ստացել են դատավորի կարգավիճակ»,- համոզված է պարոն Վարդևանյանը։

Փաստաբանը առաջարկում է չվիրավորվել կամ չուրախանալ Վենետիկի հանձնաժողովի արձանագրությամբ, այն ներկայացնում է եվրոպական ընտանիքի իրավունքի լավագույն փորձը։

Փաստաբան Տիգրան Եգորյանը մտադիր չէ ուրախանալ կամ տխրել։ Ավելին, նրա տպավորությամբ շատերը ճիշտ չեն ընկալել փաստաթուղթը՝ դա հանձնաժողովի դիրքորոշումը չէ։

«Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշում այս հրապարակված փաստաթղթում արտացոլված չէ։ Սա ընդամենը արձանագրություն է այն մասին, թե ինչ է տեղեկացվել, ինչ է զեկուցվել հանձնաժողովին և դրա կապակցությամբ ինչ է որոշել հանձնաժողովը»,- ասում է փաստաբան Տիգրան Եգորյանը։

Իսկ հանձնաժողովը իր անդամներ Վարդան Պողոսյանի կամ Գագիկ Հարությունյանի միջոցով տեղեկացել է Սահմանադրական դատարանում առկա իրավիճակի մասին, այն մասին, որ կա Սահմանադրական դատարանի անդամների մանդատի հանդեպ միջամտության վտանգ։

«Գոնե Սահմանադրական դատարանի մասով Վենետիկի հանձնաժողովը դեռ ոչինչ չի որոշել»,- ասում է Տիգրան Եգորյանը։ Վերջինս նկատում է, որ Վենետիկի հանձնաժողովին Վարդան Պողոսյանը կամ Գագիկ Հարությունյանը ներկայացրել են կուսակցական, ոչ թե իրավաբանական տեսակետ, և հենց նրանք էլ իրենց հայտնի խողովակներով տարածել են այս փաստաթուղթը։

Մեզ հետ զրույցում «Իրավական ուղի» կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը նկատել է, որ սահմանափակ տարածմամբ այս փաստաթուղթը ձեռք է բերել եվրոպացի գործընկերոջ օգնությամբ և նկատել է, որ այն հասանելի է եղել ընդամենը հարյուրավոր մարդկանց։ Տիգրան Եգորյանի մոտ հարցը մնում է բաց՝ ինչպե՞ս է պատահել, որ փաստաթուղթը հրապարակվել է։

«Էս անձինք կուսակցական խողովակներով, կուսակցական նպատակներով իրականացրել են իրենց կուսակցական քարոզը, այդ թվում Վենետիկի հանձնաժողովում, որից հետո այսօր արդեն կրկին կուսակցական նպատակահարմարությունից և շահերից ելնելով իրենց կուսակցական դատարանը պաշտպանելու նպատակներով իրականացնում են էս մանիպուլյատիվ հրապարակումները»,- վստահեցնում է պարոն Եգորյանը։

Նույն ձևով, ըստ Տիգրան Եգորյանի, Վենետիկի հանձնաժողովը որևէ պաշտոնական որոշում չի կայացրել վեթինգի թեմայի մասով, թեպետ համաձայն է, որ մեր իշխանությունները նրանց հետ հանդիպելուց հետո հնարավոր է դատավորների հանդեպ վեթինգ չկիրառեն, փոխարենը կիրառվի կարգապահական պատասխանատվության մեխանիզմը․ «Ցանկացած ժամանակ ՀՀ իշխանությունը ազատ է, կախված բոլոր հաշվառման ենթակա անհրաժեշտություններից, կայացնել վերջնական որոշում։ Էս պահին վերջնական որոշում չկա»։

Տիգրան Եգորյանը կարծում է, որ Վենետիկի հանձնաժողովում մեր անդամները շատ հեռու են գնացել, նրանք հանձնաժողովում պաշտպանում են Հանրապետական կուսակցության և հենց Հրայր Թովմասյանի շահերը․ «Այս հիմքով, կարծում եմ, ՀՀ կառավարությունը պետք է համապատասխան հայտարարությամբ հանդես գա, դիմում ներկայացնի Վենետիկի հանձնաժողով, և հանձնաժողովի կանոնադրության հիման վրա այս անդամների անկախության բացակայության հիմքով նրանց պաշտոնավարման դադարեցման հարցը բարձրացնի»։

Ի դեպ, այսօր Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ հաստատակամ է իր մոտեցման մեջ, ըստ որի՝ դատական համակարգի բարեփոխման առանցքում լինելու են դատավորի գույքի,  եկամուտների ծախսերի, շահերի  հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումն ու բարեփոխումը: Ուստի, այս առումով որևէ խզում նախկինում արված հայտարարությունների և Վենետիկի հանձնաժողովի զեկույցի միջև չկա: Նախարարությունը նաև ասել է, որ Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթի մասին առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան