Հանդիպում ՀՀ ոստիկանությունում․ քննարկվել է կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների բացահայտման խնդիրները

Լուրեր

02.09.2026 | 16:16
Դավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
02.09.2026 | 16:07
Գագիկ Խաչատրյանի փաստաբանների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.09.2026 | 16:00
Ընկերությունը ապօրինի արդյունահանել է ավելի քան 7853 խմ լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6.6 մլն դրամի վնասը վերականգնվել է
02.09.2026 | 15:45
Կիևում ռուս ընդդիմադիրի դեմ մահափորձ է կանխվել․ Ուկրաինայի ԱԾ-ն մեղադրում է Ռուսաստանի ԱԴԾ-ին
02.09.2026 | 15:30
Զուգահեռներ՝ Գագիկ Խաչատրյանի և Վարդան Ջհանգիրյանի գործերում․ ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ խախտվել է Ջհանգիրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը
02.09.2026 | 15:23
ԵՄ-ն ազատականացնում է ՀՀ-ից արտահանման 80%-ը // ՄԻՊ-ը այցելել է Գագիկ Խաչատրյանին. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 15:20
ԱՄՆ-ից՝ դեղեր, Իրանից՝ վառելիք. ինչու է մեծանում Հայաստանի առևտրային դեֆիցիտը
02.09.2026 | 15:17
«Ռեալի» ֆուտբոլիստը զրկվել է վարորդական իրավունքից
02.09.2026 | 15:05
Զելենսկու՝ ՌԴ օդային տարածքի վտանգավորության մասին զգուշացումից հետո Մոսկվայից մի շարք չվերթներ են չեղարկվել, այդ թվում դեպի Երևան
02.09.2026 | 14:50
Գերմանիայում էլեկտրակայանի կարճ միացումը դիտարկվում է որպես կանխամտածված հարձակում
02.09.2026 | 14:39
Դժվարանում եմ ասել` ինչու այստեղ չէ. Բալայանը` Սամվել Շահրամանյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:28
ԵՄ-ն ազատականացնում է Հայաստանից արտահանման շուրջ 80%-ը
02.09.2026 | 14:15
Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:10
Transfermarkt. Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
02.09.2026 | 13:55
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը
Բոլորը

Հուլիսի 11-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանն ընդունեց Համաշխարհային բանկի ֆինանսական ոլորտի ավագ մասնագետ Նայջել Բառլետին, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համակարգող Շերվին Մաջլեսին և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի իրավախորհրդատու-համակարգող Հասմիկ Մուսիկյանին։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքից։

Հանդիպմանը մասնակցում էր նաև ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավարությունը։
Ողջունելով հյուրերին՝ Արման Սարգսյանը ներկայացրեց նրանց հետաքրքրող ստորաբաժանումների կառուցվածքի ու գործունեության մասին մանրամասներ։ Խոսվեց նաև կոռուպցիայի դեմ ոստիկանության պայքարի և պետությանը պատճառված վնասների վերականգնման մասին։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը ներկայացրին իրենց նախաձեռնությունների ծրագրերը։

Քննարկման առարկա դարձան գույքի վերականգնման աշխատանքներում իրավական արգելքների բացահայտման, ֆինանսական հսկողության և գույքի վերականգնման աշխատանքների գծով կարողությունների զարգացման պահանջների գնահատման մասին հարցեր։

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանն էլ իր հերթին ներկայացրեց ստորաբաժանման գործունեությունը ուղղված կոռուպցիոն և տնտեսական հանցագործություններ բացահայտելուն։

Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։