Թուրքական ու ադրբեջանական ԶԼՄ-ները ապատեղեկատվություն են տարածում. Շվեդիայի ԱԳՆ-ի հերքումը

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրերս թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել՝ պնդելով, որ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրյոմը հուլիսի 5-ին տեղի ունեցած մի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «մեր կառավարության համար դժվար է 1915թ. հայերի և ասորիների ցեղասպանության մասին պնդումներն ընդունել»  և ավելացրել, որ որևէ երկրի ցեղասպան հայտարարելու համար հարկավոր են հիմնավոր ապացույցներ. գրում է ermenihaber-ը:

Շվեդ նախարարի վերոնշյալ հայտարարության հավաստիությունը պարզելու համար Ermenihaber.am-ը հարցում է ուղարկել Շվեդիայի արտգործնախարարություն, ինչին ի պատասխան Շվեդիայի ԱԳՆ խոսնակ Էլին Թիբելլը հայտնել է, որ նախարարը նման հայտարարությամբ հանդես չի եկել և վերոնշյալ հրապարակումները չեն արտացոլում իրականությունը: Թիբելլը նաև ներկայացրել է մամուլի ասուլիսի ընթացքում նախարարի խոսքի տեքստը, որում ցեղասպանության ճանաչման հարցին անդրադառնալիս վերջինս մասնավորապես ասել է. «Այն հարցը, թե ինչպես պետք է որևէ կառավարություն որակի պատմական զանգվածային բռնությունները, պարունակում է միջազգային իրավունքի, ինչպես նաև սահմանադրական, քրեական և քաղաքական ասպեկտներ: Նախկինում բազմիցս ասել եմ, որ սա բարդ հարց է: Ելնելով խնդրի բարդ էությունից՝ կառավարությունը մի քանի տարի առաջ դիմել էր փորձագետի՝ հարցն ուսումնասիրելու խնդրանքով: Փորձագետն էլ իր զեկույցում նշել է, որ քանի որ հարցը շատ բարդ է, ուստի կառավարությունների մեծ մասը նախընտրում է պատմական զանգվածային այդ բռնությունները ցեղասպանություն չանվանել»:

Նշենք, որ Շվեդիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունել էր դեռևս 2010 թվականին: Ի տարբերություն օրենսդիր մարմնի՝ Շվեդիայի ԱԳ նախարարը թե՛ 2018-ին, թե՛ 2019-ին մի քանի անգամ հայտարարել է, որ երկրի կառավարությունը չի կարող կատարվածը ցեղասպանություն որակել: