«Քանի ուշ չէ, հանե՛ք այս անհեթեթ նախագիծը, պարոնայք»․ մեդիափորձագետը՝ Արդարադատության նախարարությանը

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Արդարադատության նախարարությունը քննարկման է ներկայացրել  օրինագծերի մի փաթեթ (https://www.e-draft.am/projects/1772), որը ի թիվս այլ օրենքների, նախատեսում է նաեւ փոփոխություններ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում՝ առաջարկելով ԶԼՄ-ներին գրանցվել (իրավաբանական մտքի գիգանտներին հնարավոր արձագանքին հակադարձելով՝ ասեմ. ես գիտեմ, որ հաշվառվել եք գրել, բայց ձեր գրածը հենց գրանցվել է նշանակում) պետռեգիստրում, փոխարենը այդտեղից տվյալները ցանկացած ժամանակ ստանալ անվճար, առանց պետական տուրք մուծելու:

Լրագրողական կազմակերպությունները արդեն հանդես են եկել հայտարարությամբ (https://bit.ly/2xtW2qp), որի բոլոր դրույթների հետ տողերիս հեղինակը համաձայն է:

Կարծես թե լրագրողական ողջ հանրույթի համար անընդունելի են այս փոփոխությունները, եւ բովանդակային քննարկման անհրաժեշտություն չկա: Այսուհանդերձ, կարծում եմ, հետագայում նման բաները կանխելու համար, հարկ է ցույց տալ այս օրինագծերի ողջ անհեթեթությունը:

Ա) Պետռեգիստրի գրանցամատյանից տվյալների հասանելիության մասին:

Այդտեղից տվյալներ ստանալու համար գումար պահանջելը ի սկզբանե ապօրինի է եղել եւ հակասել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին: Դարձյալ պիտի խնդրեմ իրավաբանական մտքի գիգանտներին «լոլոներ» չկարդալ եւ չասել, թե դա պետտուրք է եւ ոչ թե վճար: Ինչ անուն ուզում եք դրեք, դա տեղեկություն ստանալու դիմաց վճար է:

Ինչո՞ւ պետք է այն վերացնել: Հատուկ օժտվածների համար մեջբերում եմ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածից մի հատված.

«Տեղեկատվություն տնօրինող՝ տեղեկություններ ունեցող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական հիմնարկներ, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններ, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպություններ եւ դրանց պաշտոնատար անձինք»:

Պետռեգիստրը պետական կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է բյուջեից, այսինքն՝ մեր հարկերից, հետեւաբար «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով այն տեղեկատվություն տնօրինող է: Իսկ նույն օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝

«1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի(պատճենի) տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում հետեւյալ դեպքերում.

1) բանավոր հարցումներին պատասխանելիս.

2) մինչեւ 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս.

3) տեղեկությունն էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս»:

Մնացածը չմեջբերեմ, կարեւոր չէ:

Հասկացա՞ք, վճարի անունը դրել են տուրք, որպեսզի շրջանցեն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջը  ու հիմա ասում են «Աչքներդ լույս, ԶԼՄ-ներ, ձեզ լավություն ենք անում, եկեք հաշվառվեք, ստացեք անճար…»:

Ձեր այս կուտը կարող է ուտել միայն օրենքների մեջ չխորացած անձը:

Իսկ խնդիրը շատ հեշտ լուծելի է. պարզապես վերացնում եք այդ անհեթեթ պետտուրքը եւ վերջ. պետռեգիստրը հավասարվում է բոլոր մնացած պետական մարմիններին ու կազմակերպություններին:  Թե չէ՝ ինչո՞վ է նա առավել, ասենք, Կառավարությունից կամ հենց նույն արդարդատության նախարարությունից, որոնք տեղեկությունները, հարցման դեպքում, տրամադրում են անվճար (միչեւ 10 էջը, իսկ դրանից ավելիի համար գանձվում է միայն պատճենման ծախսը, որը ըստ կառավարության որոշման, չի կարող գերազանցել մեկ էջի համար 20 դրամը):

 

Բ) Հիմա դառնամ մտքի գիգանտների երկնած հաշվառմանը:

 

Հարգելիներս, դուք այս անհեթեթությունը երկնելուց առաջ կարդացե՞լ եք «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը: Վստահ չեմ:

Առաջարկում եք փոփոխություն օրենքի 11-րդ հոդվածում: Բայց այդ հոդվածը վերաբերում է միայն նյութական կրիչի վրա թողարկված լրատվամիջոցներին: Ապա առաջարկում եք փոփոխություն 13-րդ հոդվածում, որը նույնպես վերաբերում է նյութական կրիչի վրա թողարկված ԶԼՄ-ներին եւ ինքներդ էլ գրում եք.

«2. Նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված զանգվածային լրատվության միջոցների թողարկման տվյալները գրառվում են իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում»:

Բա որ ասում եմ օրենքը չեք կարդացե՞լ:

Կարկառուն իրավաբանների համար մեջբերում եմ օրենքի հիմնական հասկացություններից  ԶԼՄ-ի սահմանումը (3-րդ հոդված).

«2) Զանգվածային լրատվության միջոց (այսուհետ՝ լրատվության միջոց)՝ լրատվություն իրականացնելու միջոց, որը բաժանորդագրությամբ կամ առանց դրա, վճարովի կամ անվճար հիմունքներով տարածվում է՝

– մշտական անվանում, հերթական համար եւ ամսաթիվ ունեցող պարբերական թողարկումներով՝ նյութական կրիչի վրա, որոնց միեւնույն բովանդակությամբ օրինակների քանակը պակաս չէ հարյուրից,

– հեռուստառադիոհաղորդմամբ,

– հանրային հեռահաղորդակցության ցանցով (ցանցային լրատվության միջոց)՝ որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ թվով անձանց համար հասանելի եւ լրատվություն ներառող տեղեկատվական պաշար՝ անկախ թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տեւողությունից եւ այլ չափանիշներից:

Լրատվության միջոց են նաեւ լրատվական գործակալության եւ նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների պարբերական հաղորդումները՝ ուղղված լրատվական գործունեություն իրականացնողներին՝ անկախ տարածման ձեւից, թողարկման օրինակների քանակից կամ որեւէ այլ չափանիշից»:

Պարոնայք,  օրենքը ԶԼՄ-ների 4 տեսակ է նախատեսել, էդ ինչո՞ւ եք միայն նյութական կրիչի վրա թողարկվողները ընտրել: Այսինքն՝ մնացած երեքը դարձյալ պետտուրք պիտի մուծեն, հա՞: Էդ ո՞ւմ համար եք «լոլոներ կարդում», թե սա նախատեսված է, որ լրատվամիջոցները անվճար տեղեկություններ ստանան պետռգիստրից: Ո՞ր լրատվամիջոցները, պարոնայք:

Ավարտելուց առաջ, եւս մի մեջբերում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածից.

«2. Լրատվության միջոցները թողարկվում եւ տարածվում են առանց նախնական կամ ընթացիկ պետական գրանցման, լիցենզավորման, պետական կամ որեւէ այլ մարմնում հայտարարագրման կամ որեւէ մարմնի ծանուցման»:

Ձեր առաջարկածը այլ բան չէ, քան հաշվառման անվան տակ ընթացիկ գրանցում: Այսինքն ձեր առաջարկը հակասության մեջ է նույն օրենքի առնվազն այս հոդվածի հետ:

Քանի ուշ չէ, հանե՛ք այս անհեթեթ նախագիծը, պարոնայք:

 

Մեսրոպ Հարությունյան