Արայիկ Հարությունյանը կարևորում է «MAGIC» գիտաժողովի անցկացումը աստղաֆիզիկայի ոլորտում միջազգային դրական փորձ ձեռքբերելու առումով

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում հունիսի 27-ին անցկացվեց գերբարձր էներգիաների աստղաֆիզիկայի բնագավառի «MAGIC» միջազգային համագործակցության տարեկան գիտաժողովը: Միջոցառման ընթացքում «MAGIC» և «LST» միջազգային համագործակցությունների ղեկավարները ներկայացրեցին տեղեկատվություն «MAGIC» և նոր սերնդի՝ 23 մետր տրամագծով «LST» դիտակների մասին, նրանց աշխատանքի սկզբունքների, գիտական ծրագրերի, կիրառված բարձր տեխնոլոգիական լուծումների և ստացված կարևոր արդյունքների մասին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կարևորեց նման միջոցառման անցկացումը ոլորտը զարգացնելու առումով։

«Գիտեք, որ հատկապես այս ոլորտում մեծ ավանդույթներ ունենք, և նման համաժողովները թույլ են տալիս մեզ հավատալու, որ ապագայի հաջողությունները լինելու են և պետությունը պատրաստ է աջակցել նմանատիպ բոլոր փորձերին։ Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, պետությունը որդեգրել է գիտության զարգացման միանգամայն նոր քաղաքականություն։ Վստահ եմ, որ այս քննարկման արդյունքները օգտակար են լինելու և նոր հրապարակումներ կլինեն,ինչը թույլ կտա ավելի զարգացնել Հայաստանի գիտությունը»,- ասաց Հարությունյանը։

Գիտաժողովին մասնակցում է ավելի քան 60 գիտնական Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից, Խորվաթիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Բուլղարիայից:

«MAGIC» միջազգային համագործակցության տարեկան գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը: «MAGIC»-ը երկու՝ 17 մետրանոց պատկերային մթնոլորտային չերենկովյան դիտակների համակարգ է՝ տեղադրված Լա Պալմայում: «MAGIC» համագործակցությանն անդամակցում են Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Բուլղարիայի և Հայաստանի ավելի քան 20 խոշոր գիտական կազմակերպություններ և համալսարաններ: ԻԿՐԱՆԵՏ կենտրոնը 2016թ. հուլիսի 16-ից «MAGIC» միջազգային համագործակցության անդամ է: