Էջմիածնի կրակոցների հետևանքով կա երկու սպանված՝ 35 և 44 տարեկան

Լուրեր

12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս գիշեր Էջմիածնում կրակոցներ են հնչել։ Factor.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ կրակահերթի հետևանքով սպանվել է ՀՀ երկու քաղաքացի՝ 1973 թ. ծնված Կարեն Դավթյանը և 1981 թ. ծնված Լևոն Ավետիսյանը:

«Ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով ավտոմեքենա է հայտնաբերվել Էջմիածնում, անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը և հայտնաբերվել է ավտոմեքենան։ Նախնական տվյալներով կրակահերթ է արձակվել ավտոմեքենայի ուղղությամբ, և մեքենայում գտնվող վարորդն ու ուղևորը ստացած հրազենային վնասվածքներից մահացել են»,- ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետի և 235-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով․ «Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել են աշխատանքային վարկածներ, քննարկվում են անհրաժեշտ քննչական օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»,- նշեց Սոնա Տռուզյանը։

 

Սեդա Ղուկասյան