«Ասել, որ պետք է Հրայր Թովմասյանի մուտքն արգելեն ՍԴ, սխալ է»․ ԱԺ-ում չեն կողմնորոշվում, թե ով է ՍԴ նախագահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

«Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի անդամ է, ոչ թե դատավոր»,- ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը․ «Ինքը Սահմանադրությունն ընդունելու պահից այլևս նախագահ չի կարող լինել, որովհետև նախագահն ընտրվում է դատավորների կազմից»։

Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ Հրայր Թովմասյանը և Սահմանադրական դատարանի մյուս անդամները նույնիսկ հրաժարական տալու կարիք չունեն, նրանց փոխարեն բոլոր գործողությունները կարող է կազմակերպել պետությունը։

«Իրանց աթոռներից չպետք է հեռանան, էստեղ խնդիրն այն է, որ պետությունը պետք է ընտրի դատավորներ և փոխարինվի ուղղակի, հեռանալ- չհեռանալու հարց չկա»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը։

Իշխանական պատգամավորը գիտի, թե ինչպես է առաջացել այս քաոսը, որի առջև կանգնել է Սահմանադրական դատարանը, նախկին իշխանությունը մտադիր էր Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելու պահից բոլոր անդամներին ավտոմատ նշանակել դատավորներ։

«Իրենք ընդունել են Սահմանադրություն, որի արդյունքում պիտի Սահմանադրական դատարանի դատավորները նշանակվեին, ուղղակի քանի որ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, իրենց էդ կարգավորումները ձեռնտու չեն, որովհետև իշխանություն չեն»,- վերլուծում է պարոն Բաղդասարյանը։

Համենայնդեպս, ըստ նրա, այսօր Սահմանադրական դատարանում երկիշխանություն չէ։ Նույն համոզմունքին է ընդդիմադիր ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Այս պահին Սահմանադրական դատարանի նախագահը Հրայր Թովմասյանն է»,- հայտարարում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

Գևորգ Պետրոսյանը համաձայն չէ իշխանության մեկնաբանության հետ, ըստ որի Սահմանադրական դատարանի անդամն այլևս նույն դատարանի դատավոր չէ և դատավոր լինելու համար պետք է անցնի ընտրության գործընթաց։ Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ Սահմանադրության 213 հոդվածը սահմանում է անդամների և Հրայր Թովմասյանի դատավոր դառնալու ավտոմատ գործընթաց․ «Էնպես որ էստեղ կանգնել, խոսել, առանձին պատգամավորներ դարձյալ առիթը բաց չեն թողել իրենց ֆանտազիայով փայլել, ասել, որ ոստիկաններն պետք է նրա մուտքն արգելեն ՍԴ, էսպիսի բաներն անհարմար է ասել։ Ինչքան էլ մեծ լինի տվյալ պաշտոնում հայտնվելու քո ցանկությունը դու պարտավոր ես բացի իրավական օրենքներից հարգել նաև բարոյական օրենքները»։

Ըստ իրավաբան պատգամավորի, եթե Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի աթոռից հեռացնելուն խառնվի ժողովուրդը, դա կհամարվի սահմանադրական կարգի տապալում։

«Սահմանադրական կարգի տապալումը էն չի, որ հելնես սաղ ժողովրդին կոտորես, պետական մարմիններն այրես, սա էլ է կարգի տապալում։ Ասել, որ գիտե՞ք ինչ, կապ չունի, որ օրենքով այսպես է, ժողովուրդ, գնացեք գրոհեք, սա չի կարելի, էդ նույն հաջողությամբ վաղն էդ ժողովուրդը գրոհելու է Վահե Գրիգորյանի ուղղությամբ երևի ավելի շուտ»,- կանխատեսում է ԲՀԿ-ական պատգամավորը։

Իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը չգիտի՝ արդյոք Հրայր Թովմասյանն այսօր Սահմանադրական դատարանի նախագա՞հ է, փաստ է այն, որ այսօր Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծվել է ճգնաժամ։

«Չի կարող ՍԴ-ն բնականոն գործել, երբ ՍԴ գործունեության հիմքում ընկած իրավակարգավորումների շուրջ կա իրավական բանավեճ»,-վստահեցնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։

Նա համոզված է, որ այս վեճը պետք է լուծեն Սահմանադրական դատարանի գործող անդամներն ու դատավորները։ Հենց նրանք էլ պիտի պարզեն՝ նախկին իշխանությունների օրոք ընտրվածները անդա՞մ են, թե՞ դատավոր․ «Էստեղ անձերի խնդիր չի, էստեղ ՍԴ-ի լեգիտիմության խնդիր է։ Ես հավատում եմ, որ իրենք լուծումը կառաջարկեն։ Եթե լուծումը լինի այն, որ ՍԴ-ի ներկայիս անդամները առաջադրվեն ՍԴ դատավորի պաշտոնում, էդ ժամանակ պիտի տեղի ունենան ընտրություններ»։

Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը նույնպես անդրադարձել է իր նախագահ լինել-չլինելու հարցին։ Սահմանադրական դատարանի դռների մոտ նա լրագրողներին ասել է՝ ինչպես տեսնում եք, ես գնում եմ գործի։

Մհեր Արշակյան