Բա թալանի վերադարձը պոզով-պոչո՞վ է լինում, միայն ԶՊՄԿ-ով 1 մլրդ դոլար ենք վերադարձրել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս պահին ավելի քան 600 միլիարդ դրամի կամ 1․5 միլիարդ դոլարի ապօրինի ձեռք բերված գույքերի մասով գործեր են քննվում դատարաններում․ այս մասին ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը թվարկեց, որ արդեն իսկ վերադարձված գույքերի թվում են «Գոլդեն փելիս Ծաղկաձոր» հյուրանոցը, ԱՕԿՍ-ի շենքը Երևանի կենտրոնում, Նորատուսի «Միջազգային ռադիոցանցը», մի քանի միլիարդ դրամ արժողությամբ հողամասեր Երևանում և մարզերում։

«Այս թեմային, սակայն, պետք է նայել նաև այլ դիտանկյունից։ Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի Հանրապետությունը 21․8 տոկոս փայաբաժին ունի՝ իմ տված խոստմանը համաձայն։ Այս փայաբաժինն ինքնին մի քանի հարյուր միլիոն դոլարի շուկայական արժեք ունի։ Բայց սա ամբողջական պատմությունը չէ․ 2018-ից 2024 թվականների ընթացքում ԶՊՄԿ-ն ավելի քան կրկնապատկել է իր հարկերը նախորդ յոթնամյա շրջանի, այսինքն՝ 2011-2017 թվականների հետ համեմատած։ Բա թալանի վերադարձը պոզով-պոչո՞վ է լինում։

Բայց սա դեռ ավելին չէ․ 2024 թվականին ԶՊՄԿ–ն 33 միլիարդ 249 միլիոն դրամի շահաբաժին է վճարել պետական բյուջե։ Այսինքն, միայն ԶՊՄԿ-ի շուրջ մեր համբերատար, հետևողական գործողությունների արդյունքում, որն ընդ որում՝ միանգամից տեղի չունեցավ, այլ տևեց 3 տարի, միայն ԶՊՄԿ-ի մասով մենք 1 միլիարդ դոլար գումար և գույք ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետությանը»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։