Ինչ ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանն իր մեղադրանքի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 10:34
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր․ հանձնարարականներ են տրվել
25.11.2026 | 10:25
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,3 միլիոն եվրոյով
25.11.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 25-ի դրությամբ
25.11.2026 | 10:03
Վլադիմիր Վարդանյանը ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով կմեկնի Ստրասբուրգ․ օրակարգում դատական իշխանության տարանջատումն ու իրավունքի գերակայությունն են
25.11.2026 | 09:50
Նավթի գներն աճել են
25.11.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է
24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
Բոլորը

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպանները բողոքարկել են նրա վերաբերյալ դատավճիռը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։ Հարությունյանը 2 ամիս առաջ մեղավոր է ճանաչվել 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար և դատապարտվել 5 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Ըստ նրա վերաբերյալ քրեական գործի՝ Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապ է հասատել Ջալալ Հարությունյանի տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ, հայտնել հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանն ասել է, թե մոտեցողները յուրայիններ են, ինչի հետևանքով Ցորի զորամասի 20 զինծառայող հայտնվել է հակառակորդի հսկողության ներքո և սպանվել։

Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանն ասաց, որ Ջալալ Հարությունյանը պնդում չի կատարել և չէր էլ կարող կատարել, որ մոտեցողները յուրայիններ են, քանի որ այդ մասին հստակ ինֆորմացիա չի ունեցել։

Ջալալ Հարությունյանն, ըստ պաշտպանի, ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը Գենադի Բաղդասարյանին ասել է՝ կարող է, հնարավոր է՝ մերոնք լինեն։ Սադարյանի խոսքով՝ գուցե Գենադի Բաղդասարյանն է այլ կերպ վերարտադրել Ջալալ Հարությունյանի ցուցմունքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան