Տեղի են ունեցել Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր

Լուրեր

07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

 Հունիսի 18-ին տեղի են ունեցել Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր:

«Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը, Ժաննա Գալստյանի նախագահությամբ, քննարկել է երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին ներկայցված՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Առաջին ընթերցումից հետո հանձնաժողովը նախագծի վերաբերյալ որևէ առաջարկություն չի ստացել:

Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել նաև «Սեյսմիկ պաշտպանության մասին», «Տեղական ինքնակառավարման  մասին» Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ: Բոլոր նախագծերի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» և «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթը հերթական նիստում քննարկելուն: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը»,-ասված է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։