Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը 650 հազար դրամ պահանջեց հայցվոր Ռոբերտ Քոչարյանից

Լուրեր

01.11.2026 | 21:56
Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված լրագրողներին․ նրանք այցելել են նաև բանակային դիրք և ամրացված շրջան
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանն այսօր Նիկոլ Փաշինյանի դեմ հայցից հրաժարվելու վերաբերյալ գրավոր միջնորդություն ներկայացրեց դատարան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտարարեց, որ երեկ խորհրդակցել է իր վստահորդի՝ Նիկոլ Փաշինյանի հետ, և պնդում են, որ դատարանը դատական ակտում անդրադառնա նաև փաստաբանի խելամիտ վարձատրության հարցին և հօգուտ պատասխանողի՝ հայցվորից բռնագանձի 650.000 դրամ՝ փաստաբանական ծախսերի համար։

Հայցվոր Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը պնդեց, թե պահանջած գումարի չափը ողջամիտ չէ։

Այսպիսով՝ դատարանը գործի քննությունը համարեց ավարտված։ Գործով դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին։

Նշենք, որ նախորդ դատական նիստին Քոչարյանը հրաժարվեց Փաշինյանի դեմ հայցից։ Հրաժարվելու առիթ դարձավ այն, որ Փաշինյանի ներկայացուցիչը աներկբա պնդեց, որ վարչապետը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, այլ Սահմանադրական նորմի մեկնաբանությունը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանից պահանջում էր պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին իրենից հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար․ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել. «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Լիլիթ Շաբոյան