ՏՏ ոլորտում ունենք այնպիսի կազմակերպություններ, որոնց դուստր ընկերություններն են գործում Սիլիկոնյան հովտում, ոչ թե հակառակը. վարչապետը՝ ՌԴ պատվիրակությանը

Լուրեր

15.10.2026 | 13:25
Էդ հարցը դրել եմ երեկ. Փաշինյանը մանրամասներ պատմեց ռուս պաշտոնյայի հետ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:16
Բաքվի կողմից կառուցողական մոտեցում կա. Միրզոյանը՝ անկլավների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:09
Սպիտակ տունը հերքում է իր առնչությունը Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին․ Axios
15.10.2026 | 13:03
Քանդում են Մեսրոպ Մանուկյանի աներոջ` Շինարարների փողոցի բենզալցակայանը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:57
Ոնց որ զենքը պահել էին մեր վրա, ասում էին` գիտության փողն ավելացրեք. ավելացրել ենք, բայց ոչ ոք չի ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:46
Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև է սպասվում
15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
15.10.2026 | 12:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինի գլխավորած պատվիրակությանը: 
Վարչապետը կարևորել է արդյունաբերության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության հետագա զարգացումը և ընդգծել, որ դրա համար տեսնում է իրական մեծ հեռանկարներ: «Չնայած նրան, որ ռուսական կապիտալը Հայաստանում ունի մեծ ներգրավվածություն և ներկայացվածություն, համոզված եմ, որ հայկական շուկան դեռևս թերագնահատված է ռուսական ընկերությունների համար, հատկապես երրորդ երկրների՝ Իրանի, Եվրոպական միության շուկաներ դուրս գալու առումով: Դրան կարող են էապես նպաստել Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ԵՄ-ի հետ գործող GSP+ համակարգը և այլն»,- նշել է վարչապետը:

Գլեբ Նիկիտինն անդրադարձել է հայ գործընկերների, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ ունեցած բանակցությունների արդյունքներին և դրանք գնահատել արդյունավետ ու կառուցողական: Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի փոխնախարարի խոսքով՝ ռուսական կողմը լայն հնարավորություններ է տեսնում Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման գործում և կարևորում է GSP+ համակարգի ու Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու հնարավորությունները ռուսական ընկերությունների համար: «Մեզ համար հետաքրքիր են Հայաստանում առկա հնարավորությունները և այդ առումով տեսնում եմ լայն հեռանկարներ: Ունենք համագործակցության մեծ ներուժ ռադիոէլեկտրոնիկայի, մեքենաշինության, գյուղմթերքների արտադրության, արդյունաբերության տարբեր ճյուղերում: Վստահ եմ, որ արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցությունը կարող է դուրս գալ նոր մակարդակի»,- ասել է Գլեբ Նիկիտինը՝ կարևորելով նաև արտահանման ուղղությամբ կոնկրետ ծրագրերի իրականացումը: 

 

Այդ առումով, վարչապետ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է բավարարել ռուսական կողմի շահագրգռվածությունը՝ հաշվի առնելով նաև տարբեր ոլորտներում մեր երկրի առավելություններն ու կարողությունները: Գործադիրի ղեկավարի համոզմամբ, Հայաստանը կարող է ռուսական կապիտալի համար միջազգային խոշոր շուկաներ դուրս գալու լավ հարթակ դառնալ: Կարեն Կարապետյանն ընդգծել է նաև հայ-ռուսական ներդրումային ֆոնդերի համագործակցության զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունն ունի մի շարք ներդրումային հետաքրքիր ծրագրեր, որոնք կարող են կյանքի կոչվել նաև համատեղ ջանքերով: Գործադիրի ղեկավարն ավելացրել է, որ համագործակցության մեծ հնարավորություններ է տեսնում նաև տրանսպորտի, ավիացիայի, դեղագործության, զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում և շեշտել ՏՏ բնագավառում հայկական ընկերությունների հաջողությունները: «Ունենք այնպիսի կազմակերպություններ, որոնց դուստր ընկերություններն են գործում Սիլիկոնյան հովտում, ոչ թե հակառակը»,- նշել է վարչապետը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են նաև հոկտեմբերին Երևանում անցկացվելիք հայ-ռուսական արդյունաբերական ֆորումի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում է երկկողմ մի շարք համաձայնագրերի ստորագրում: