Պետք է ավարտին հասցնել Ընտրական օրենսգրքի և դրա հետ առնչվող օրենքների փաթեթի տապալված բարեփոխումը.  «Ժառանգություն» կուսակցություն

Լուրեր

19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
19.10.2026 | 20:13
«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք
19.10.2026 | 20:00
ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«2019 թ. հունիսի 9-ին Հայաստանում տեղի ունեցան ՏԻՄ մարմինների ընտրություններ, որոնք հավաստեցին Հայաստանյան նոր իշխանության պատրաստակամությունը կառուցելու քաղաքական մենաշնորհներից զերծ ժողովրդավարական պետություն: «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ ազատ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու ավանդույթը, ի հեճուկս հին համակարգի դիմադրության եւ կենսունակության, Հայաստանում քայլ առ քայլ ամրակայվում է: Մեր պետության մեջ աստիճանաբար իշխող է դառնում այն համոզումը, որ օրինական իշխանության ձեւավորման միակ ուղին ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող, արդար ընտրությունների ապահովումն է: «Ժառանգություն»-ը ողջունում է ընտրական գործընթացների նկատմամբ ՀՀ վարչապետի ցուցաբերած առողջ մոտեցումն ու ամեն գնով իշխանության չհասնելու մեծամասնության քաղաքական կամքը:

Այդուհանդերձ պետք է նշենք, որ անցած ընտրությունները հերթական անգամ բացահայտեցին գործող ընտրական օրենսգրքի թերի կողմերը, ինչպես նաեւ նոր իրավիճակը համարժեք գնահատելու անկարողությունը առանձին պաշտոնյաների կողմից, որի հետեւանքով հնչեցին քաղաքացիների ազատ ընտրությունը պիտակավորող հայտարարություններ, հեղափոխության գաղափարի շահարկումներ, կատարվեցին անգամ քրեական պատասխանատվություն ենթադրող քայլեր: «Ժառանգություն»-ը եւս մեկ անգամ կոչ է անում ՀՀ օրենսդիր եւ գործադիր իշխանություններին քաղաքական հետեւողականություն դրսեւորել՝ ավարտին հասցնելով ընտրական օրենսգրքի եւ դրա հետ սերտորեն առնչվող օրենքների փաթեթի տապալված բարեփոխումը, որը վերջնականապես կհաղթահարի ՀՀ հասարակական-քաղաքական լայն շրջանակներում առկա անվստահությունը ընտրությունների գործող համակարգի հանդեպ՝ իրավականորեն բացառելով իշխանական տարբեր լծակների գործադրումը կուսակցական մենաշնորհներ ձեւավորելու արատավոր Ճանապարհին»: