«Բլեյան հեռացիր»․ բողոքի ակցիա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բակում

Լուրեր

15.04.2026 | 15:10
ԵՄ-ն նոր առաքելություն կուղարկի ՀՀ // Կարապետյանը՝ ՌԴ-ի և Կիպրոսի անձնագրերից հրաժարվելու մասին․ ԼՈՒՐԵՐ
15.04.2026 | 15:05
Համաձայն չեմ, որ հարուստը լինի երկրի ղեկավար. Խաչատուր Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 14:56
Վիզաների ազատականացումը շատ իրատեսական է․ Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 14:48
Իրանի պատերազմի պատճառով ԱՄՆ-ը ժամանակ չունի Ուկրաինայի համար. Զելենսկի
15.04.2026 | 14:41
Գիտենք, թե ինչ պետք է անի մեր պետությունը, որ համապատասխանենք ՍԵՊԱ-ի համաձայնագրին․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 14:34
Արմեն Գևորգյանը զանգում էր դատարաններ, մարդկանց ունեզրկում էին․ Խաչատուր Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 14:32
Արման Ծառուկյանն առաջադիմել է UFC-ի անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակում
15.04.2026 | 14:27
ԿԿՀ-ն ծանուցում է ուղարկել «Ուժեղ Հայաստանի» անդամներին և 30 օր ժամանակ տվել հայտարարագրման համար
15.04.2026 | 14:20
Սամվել Կարապետյանը փախչող տեսակ չէ. պաշտպան
15.04.2026 | 14:11
Իրանին հանձնվել ստիպելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման. Փեզեշքիան
15.04.2026 | 14:03
ՌԴ Ստերլիտամակի նավթաքիմիական գործարանն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
15.04.2026 | 13:54
Դուք վախենում եք հայ մայրերից․ Արմենուհի Կյուրեղյանը՝ իշխանությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 13:45
ԱՄՆ-ը վերականգնել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները, որոնք մեղմացվել էին Իրանի հետ պատերազմի պատճառով
15.04.2026 | 13:38
Ընդդիմությունը չի սիրում ձեզ․ Սոնա Ղազարյանը՝ ԱԺ նիստին ներկա դպրոցականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 13:31
Լավրովն Իրանի հարստացված ուրանի խնդրի լուծումներ է առաջարկել
Բոլորը

Երևանի Նուբարյանի անվան թիվ 181 դպրոցի մանկավարժներն ու ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում դպրոցի բակում՝ պահանջելով, որ իրենց դպրոցի շենքում տեղակայված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իրենց դպրոցի տարրական դասարանների մասնաշենքը չզբաղեցնի։

Ծնողները պնդում էին, որ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ցանկանում է, որ դպրոցի բոլոր աշակերտներն անցնեն այն կրթական ծրագիրը, որը դասավանդվում է կրթահամալիրում։

«Բլեյան հեռացիր» պաստառնելով 181 դպրոցի բակի առաջ ակցիա անցկացնող ծնողները Աշոտ Բլեյանից պահանջում էին գրավոր հաստատել, որ իրենց դպրոցի աշակերտներին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթական ծրագիրը չի պարտադրվի։

Դպրոցի բակում հավաքված ծնողների հետ զրուցեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և նշեց, որ նման մտադրություն չունի։ «Այդպիսի որևէ մտադրություն ես չունեմ, ավելին՝ որևէ փաստաթուղթ իմ գիտությամբ դրա վերաբերյալ չկա։ Մեր կրթահամալիր կարող են ընդունվել միայն այն մարդիկ, ովքեր գիտակցված, ինքնուրույն և կամավոր կընտրեն մեր կրթական ծրագրերը»,- ասաց  Բլեյանը՝ հերքելով  ծնողներին հուզող տեղեկությունը։

Հիշեցնենք, որ երեկ գրել ենք, որ  Կառավարության հունիսի 6-ի նիստում գործադիրը որոշում ընդունեց 117 մլն դրամ հատկացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» միջոցառման շրջանակներում։