Թունաքիմիկատների ձեռքբերման մրցույթում անհիմն մերժվել է առավել էժան և օգտավետ առաջարկ ներկայացրած ընկերության հայտը. դատախազությունում քրգործ է հարուցվել

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից զանգվածային լրատվամիջոցների («Հրապարակ» օրաթերթի) հրապարակումների  և ՀՀ վերահսկիչ պալատի հրապարակած հաշվետվությունների հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2016թ. փետրվարի 2-ին հաստատել է շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգ` նախարարության կարիքների համար գյուղատնտեսական թունաքիմիկատների ձեռքբերման նպատակով:

 

«Նախարարության գնահատող հանձնաժողովի կողմից համապատասխան չափաբաժնի մասով 15.508.150 դրամ գնային առաջարկով ընտրված է ճանաչվել մի ՍՊԸ, որն առաջարկել է 250 գ/լ ցիպերմետրին ազդող նյութ պարունակող բույսերի պաշտպանության «Ցիպեր մաքսի» միջոց:

 

Սակայն միևնույն ժամանակ մրցույթի շրջանակում մեկ այլ ՍՊ ընկերություն ներկայացրած հայտով առաջարկել է բույսերի պաշտպանության «Ռիպկորդ» միջոց, որում ցիպերմետրին ազդող նյութը կազմում է 400 գ/լ, և որի գնային առաջարկը եղել է 12.616.800 դրամ: Սակայն գնահատող հանձնաժողովը մերժել է այս ՍՊԸ-ի հայտը` պատճառաբանելով, որ առաջարկվող թունանյութի տեսակը չի կիրառվում անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ:

 

Մինչդեռ վերը նշված 2 ընկերությունների առաջարկած  բույսերի պաշտպանության միջոցներն էլ գրանցված են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 25.02.2011թ. թիվ 02-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկ»-ում և երկուսի դեպքում էլ որպես ազդող նյութ նշված է ցիպերմետրինը:

 

Այսինքն, առաջարկած «Ռիպկորդ» թունանյութի տեսակը, որպես բույսերի պաշտպանության միջոց, Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար նույնպես թույլատրված է: Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գնահատող հանձնաժողովի պատճառաբանությունն առ այն, որ վերջինս չի կիրառվում անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ, անհիմն է և չի համապատասխանում իրականությանը:

 

Այսպիսով պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, առերևույթ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել տվյալ ժամանակ գործող «Գնումների մասին ՀՀ օրենքով սահմանված՝ գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացման պահանջը: Այսինքն առանց բավարար հիմնավորման, իրականությանը չհամապատասխանող պատճառաբանությամբ մերժել են ընտրված մասնակցից 2.891.350 դրամ պակաս գնային առաջարկով, միևնույն ազդող նյութի 150 գ/լ-ով ավելի պարունակությամբ բույսերի պաշտպանության միջոց ներկայացրած ընկերության հայտը` էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

 

ՈՒսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

 

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: